«Փորձում է համոզել, որ խնդիրը բանակն է, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը». Տաթևիկ Հայրապետյան
![]() 214 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 14:54 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Փաշինյանը կոլաբորացիոնիզմի «մաստեր կլաս» է ցույց տալիս ՀՀ ԱԺ ամբիոնից։ Ես այլ բնութագրում չեմ կարող տալ մի ղեկավարի, ով բառ բառ կրկնում է Ալիևի խոսույթը, դեռ մի բան էլ ավելին՝ էմոցիա ու էքսպրեսիայի է դնում դրա մեջ։ Ով փորձում է իր էժանագին մանիպուլյատիվ ելույթներով համոզել, որ խնդիրը բանակն է, անկախության հռչակագիրը, Տիգրան Մեծը, բայց ոչ երբեք ինքը ու իր վարած վտանգավոր քաղաքականությունը։ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր «խեղճիզմի», միակողմանի զիջումների քաղաքականությունը ձախողվել է, որ Ալիևը որևէ թուղթ չի ստորագրելու անգամ այսքան նվաստացումներից ու մեր պետության համար կենսական իրավունքներից հրաժարվելուց հետո, ավելին՝ նոր ցուցակ է դրել Փաշինյանի դիմաց, որի իրագործմանն էլ հիմա Փաշինյանը եռանդով լծված է, քանի որ իշխանության ու պետական շահի միջև ինքը միշտ ընտրել ու ընտրելու է իշխանությունը, եթե անգամ դրա գինը ադրբեջանական քաղաքական շահերի սպասարկումն է․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
