«Հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխություններ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո». լրագրողը՝ Արման Դիլանյանին
![]() 163 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 15:12 «Խաղաղության պայմանագիրը կարող է հակասել Սահմանադրության դրույթներին, Սահմանադրությունը չի կարող հակասել որևէ միջազգային պայմանագրի դրույթների: Մեզ մոտ այդպիսինն է կառուցվածքը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ ի պատասխան այն հարցման, թե «Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե խաղաղության պայմանագիր ստորագրվի Ադրբեջանի հետ և, ՍԴ դիտարկմամբ պարզվի, որ որոշ հակասություն կա պայմանագրի հետ, չի բացառվի, որ սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեն. ո՞ր դրույթները կարող են հակասել խաղաղության պայմանագրին»: Իսկ այն հարցին, թե «հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխություններ պայմանագրի ստորագրումից հետո», Դիլանյանը պատասխանեց. «Պայմանագրի ստորագրումից հետո, կամ դրա հետ կապված, կամ չկապված որևէ սահմանադրական փոփոխություն մեծ հաշվով քաղաքական գործընթաց է: Ես ամեն ինչ եմ հնարավոր համարում, տեսականորեն ամեն ինչ հնարավոր է: Իսկ ինչ վերաբերում է իմ կողմ կամ դեմ լինելուն, նշեմ, որ գործող Սահմանադրությունը Սահմանադրական դատարանի դատավորների համար կատարյալ փաստաթուղթ է»: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
