Երեքշաբթի, 26 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր». Էդուարդ Շարմազանով

«Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր». Էդուարդ Շարմազանով
132
Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 15:42

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Պատասխանատու վարչապետը չի գոռում՝ Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։
Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։
Նիկոլ Փաշինյան, դու՝ ո՞ւր, պատասխանատվությունն՝ ո՞ւր։
Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։
Իրո՞ք։
Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՀՀԿ-ի անունից, 15-20 հոգու ներկայությամբ, հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չարեցիր։
Ինչո՞ւ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր՝ լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։
Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։
Ինչո՞ւ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։
Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։
Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։
Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։
Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Ու աձսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձևացնում։
Ո՞ւր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր ՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Ո՞ւր…երևի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։