«ՀԱՊԿ-ի հարցում ՀՀ դիրքորոշումը չի փոխվել». ԱԳՆ
![]() 156 Հինգշաբթի, 14 նոյեմբերի, 2024 թ., 16:24 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի փոխում կազմակերպության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել»,-այդ մասին իրեն ուղղված հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։ Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ, քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցեր՝ շեշտը դնելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի, ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի նախապատրաստման և կազմակերպման վրա։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» և հավելել, որ կազմակերպության անդամ երկու երկրներ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ օգնել են Ադրբեջանին։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
