Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հովիկի նման հակահայ տգետի մտքերը հավանողներ կան»․ Գագիկ Համբարյան

«Հովիկի նման հակահայ տգետի մտքերը հավանողներ կան»․ Գագիկ Համբարյան
89
Այսօր, 09:48

«Մի քանի հոգի հելել գնացել են խոպան, խալխի հողի վրա պետություն ստեղծել»․ Սա ՔՊ-ական Հովիկ Աղազարյանի խոսքերն են՝ Կիլիկիայի մասին, որոնք նա ասել էր երեկ ԱԺ ամբիոնից։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը անդրադարձել է պատգամավորի այս մտքին՝ գրելով․ «Եթե 11֊րդ դարում Փոքր Ասիայում հայտնված որևէ թուրք կամ 1918 թ֊ի մայիսի 27֊ին ծնված Ադրբեջանում որևէ ադրբեջանցի իրենց պառլամենտում վերը նշված ճշմարտությունները հայտարարեն իրենց երկրների մասին, ապա լավագույն դեպքում այդտեղ ծեծ կուտեն, իսկ «ժողովրդից» ինչ֊որ մեկն էլ դիակները կփռի Անկարայի կամ Բաքվի փողոցներում։
Բայց Հովիկի նման հակահայ տգետի այսօրինակ անասուն մտքերը, որոնք ուղղակի իրականության հետ որևէ աղերս չունեն, ժողջանի մեջ հավանողներ ունեն։
Չեմ զարմանա, եթե մի օր ԱԺ ամբիոնից ինչ֊որ դավաճան քայլիստ հայտարարի, որ մենք «գնչու» ենք և մեր հայրենիքը Բալկաններն են՝ կրկնելով Բաքվի «պատմաբան» կոչեցյալների հիմարությունները և ժեխափթիր մասան դա թութակի պես կրկնի՝ ինչպես անում է հիմա Արցախի պարագայում, թե բա «Ղարաբաղը» մերը չէր։

Աղբյուրը`   Գագիկ Համբարյան