«Կարո՞ղ ենք մտահոգվել, որ Փաշինյանը ձեր առջև ՀԷՑ-ը խլելու պայման է դրել»․ Ագնեսա Խամոյանը՝ Մեսրոպ Մեսրոպյանին
![]() 179 Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ., 14:12 ԱԺ-ում քննարկվում է ՀԾԿՀ նախագայի պաշտոնում Մեսրոպ Մեսրոպյանին ընտրելու հարցը։ Ելնելով այն հանգամանքից, որ այդ կառույցը պետք է ղեկավարի ապաքաղաքական անձ, ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը մեջբերումներ կատարեց Մեսրոպյանի ֆեյսբուքյան գրառումներից՝ ապացուցելով հակառակը․ «Պարոն Մեսրոպյանը կարծում է, որ այսօրվա ագրեսիան Արցախում և սադրանքները Երևանում պատվիրվել է մեկ կենտրոնից, և ունեն բացառապես մեկ նպատակ՝ Հայաստանում բռնազավթել իշխանությունը. խոսքը Ռուսաստանի մասին է: Պարոն Մեսրոպյանը ասում է՝ հանուն ՀՀ անկախության պաշտպանության և ծայրագավառամտության մերժման՝ ակնարկում է ընդդիմադիրներին: Ասում է՝ Հայաստանում բացարձակ մեծամասնությունը վաղուց լավ հասկանում է, թե քամին որտեղից է փչում և մեր ո՞ր մի ոխերիմ «բարեկամի» պատվերով է այս փողոցային պայքարը հրահրվում և իրականում ի՞նչ փորացավի համար է: Պարոն Մեսրոպյանը բազմաթիվ էսպիսի գրառումներ ունի: Հիմա պարոն Մեսրոպյանը ցանկանում է ընտրվել մի հանձնաժողովի նախագահ, որը ուղղակի առնչություն է ունենալու Գազպրոմի հետ, հարավովկասյան երկաթուղու հետ՝ ռուսական կապիտալով ընկերությունների հետ: Ըստ չար լեզուների, պարոն Մեսրոպյան, դուք նաև մեղմ ասած աշխատանքային հարաբերություններ եք ունենալու ՀԷՑ-ի հետ, որը ըստ մամուլի հրապարակումների իշխանությունները ցանկանում են խլել Սամվել կարապետյանից: Մենք այս ամեն ինչից կարո՞ղ ենք հետևություններ անել, որ երբ ձեր կուսակցությունը առաջադրել է ձեզ այս պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը իր աշխատասենյակում ձեզ առաջարկել է զբաղեցնել այս ապաքաղաքական անկախ մարմնի ղեկավարի պաշտոնը, նաև ձեր առջև պայման է դրել՝ օրինակ խլելու ՀԷՑ-ը: Կարո՞ղ ենք նման մտահոգություն ունենալ, թե՞ չենք կարող»,-ասաց Խամոյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
