Ուրբաթ, 15 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով

««Ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած». Բայրամով
128
Այսօր, 14:42

Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացումը նոր թեմա չէ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա նշել է, որ 2020 թվականի եռակողմ հայտարարությունն ունի հատուկ կետ. «Դա մատնանշում է այն պարտավորությունները, որոնք Հայաստանը ստանձնում է։ Այս թեման երկար ժամանակ քննարկվել է։ Երեքուկես տարվա քննարկումներից հետո «ձեռք է բերվել պայմանավորվածություն» արտահայտությունը համարում ենք ուշացած։ Այս պայմանավորվածությունը պետք է վաղուց ձեռք բերված լիներ։ Եթե ​​այս հարցում դեռ պաշտոնական փաստաթուղթ չկա, եթե Հայաստանն այս ուղղությամբ աշխատանքներ չի սկսել, ապա դեռ բաց հարցեր կան։ Իսկ Ադրբեջանի տարածքում երկար ժամանակ արագ տեմպերով աշխատանքներ են տարվում տրանսպորտային և կապի ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ, որը շուտով կհասցվի Հայաստանի հետ սահմանին»,-ասել է Բայրամովը։