«2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը կանխելու համար պարբերաբար Մոսկվայից մարդ են բերել մեզ վրա». Արմեն Աշոտյան
![]() 304 Կիրակի, 17 նոյեմբերի, 2024 թ., 01:30 «5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հարցին՝ իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, որ ընդդիմությունը ռուսամետ է, իսկ Հայաստանը նորից չի դառնալու գուբերնիա, նա պատասխանել է. «Այս դատարկ խլվլոցները նրանց կեղծարար քարոզչության անբաժանելի մասն են։ Զավեշտ է, երբ նրանք ճամարտակում են ինքնիշխանության մասին՝ բայց երկիրը հասցրել են ինքնիշխանության պատմական մինիմումի, ադրբեջանական զորքերով մեր տարածքներում և Ալիևի հաթաթաների տակ մնացած։ Զավեշտ է, երբ խոսում են Ռուսաստանի հետ կապերը թուլացնելու մասին, բայց նույն Ռուսաստանից մեր կախվածությունը հասցրել են պատմական մաքսիմումի։ Զավեշտ են ընդդիմությանն ուղղված այդ ձևակերպումները, երբ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո իշխանափոխությունը կանխելու համար նրանք պարբերաբար Մոսկվայից մարդ են բերել մեզ վրա (օրինակ, «Իմ քայլը» դաշինքի 2020 թվականի նոյեմբերի 12-ի գիշերային, ափալ-թափալ հայտարարությունը)։ Զավեշտ են Հանրապետականի հասցեին նման զառանցանքները, երբ մենք 2012-ից եվրոպական քաղաքական ընտանիքի անդամ ենք, իսկ սրանց նույնիսկ Մակրոնը չի կարողանում խցկել իր կուսակցական կառույցի մեջ։ Երբ ԵՄ-ի հետ մինչև հիմա աշխատում են և հպարտանում են մեր թողած CEPA-ով։ Կարճ ասած, ոչ Հայաստանն է երբևէ գուբերնիա եղել, ոչ էլ Հայաստանի իշխանությունները՝ սրանց նման холоп: |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
