Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Շարունակվում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը». Անդրանիկ Թևանյան

«Շարունակվում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը». Անդրանիկ Թևանյան
92
Այսօր, 17:06

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին
Նիկոլ Փաշինյանը շարունակում է գիշերային որոշումներ կայացնելու ավանդույթը։ Ինքը սովոր է դրան։ Թերթոնը միշտ գիշերն է տարել տպարան։ Բանսարկություններն արվել են մթության քողի տակ ու տնեցիներով։ Հետո առավոտյան այդ մասին տեղեկացվել է հանրությունը։
Հիմա նույն բանը պետության մակարդակով է արվում։ Գիշերային որոշում էր 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը հանձնելը։ Գիշերային որոշում էր Հայաստանի մյուս տարածքները հանձնելը (կրակոցով, թե առանց դրա)։
Համեմատելու բան չէ, բայց գիշերային որոշմամբ է նաև կադրային տերևաթափ արվել իշխանությունը, այդ թվում՝ դատական ոլորտը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է դատական համակարգի «անկախ» լինելը։
Գիշերային այս որոշումների գործելաոճը նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը
- ՀՀ-ի լուծարային հանձնաժողովի նախագահն է,
- գործում է բացառապես սեփական շահերով,
- լիկվիդացիոն գներով վաճառքի է հանել Հայաստանի տարածքները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ,
- առաջնորդվում է ընտանեկան բիզնեսի տրամաբանությամբ,
- չի վստահում որևէ մեկի, բացի իր տնեցիներից (Աննա Հակոբյանը ստվերային կարդինալուհու և դրամապահի ֆունկցիան է կատարում այնպես, ինչպես թերթոնում),
- փորձում է թաքցնել մատնահետքերը։
Վաղը կարող է պարզվել, որ ինքը գիշերային որոշում է կայացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից հեռացնելու մասին։ Ամեն ինչ դրան է գնում։
Սա նշանակում է, որ Նիկոլին Հայաստանի քաղաքական օրակարգ թելադրողի կարգավիճակից զրկելը դառնում է թիվ մեկ հարցը։ Դա էլ իր հերթին նշանակում է այլընտրանքային քաղաքական, անվտանգային, սոցիալական օրակարգեր»:

Աղբյուրը`   Անդրանիկ Թևանյան