«Նոր պաշտոնյաներ կգան, և նրանք նույնպես կձախողեն․ խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»․ Էդմոն Մարուքյան
![]() 235 Երկուշաբթի, 18 նոյեմբերի, 2024 թ., 21:00 «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մարդկանց հեռացրեց, որպեսզի հետ բերի իր կորցրած վարկանիշը։ Թալանը հետ բերելու՝ ժողովրդի պահանջը չստացվելու մեղքը կբարդվի այս պաշտոնատար անձանց վրա։ Սակայն իրականությունը դա չէ։ Նոր պաշտոնյաներ կգան և նրանք նույնպես կձախողեն․ այս իշխանության տրամաբանությունը չի փոխվել, հետևաբար, որևէ ոլորտում հաջողություն չի արձանագրվելու, որովհետև արդեն ունենք փորձ, որ այս իշխանությունը չի կարողանում անել նորմալ գործ․․․ Խնդիրը Նիկոլ Փաշինյանն է»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Կառավարության մի շարք անդամների և ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներին։ «Պողպատյա մանդատը պահանջելուց հետո անցել է 3 տարի և ավելի ժամանակ, և Նիկոլ Փաշինյանն արձանագրում է Կառավարության նիստում, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Իրենից ինչ-որ պահանջում են, ինքը տալիս է․ ասել են դատավորների, քննիչների աշխատավարձերը բարձրացրեք, բարձրացրել է, դատական իշխանության ներկայացուցիչներին օպերատիվ համարներ տվեք, տվել է․․․ Իշխանության տրամաբանությամբ՝ ինչ հնարավոր է, արվել է, սակայն ապօրինի գույքի դատավճիռներ չկան, թալանը չի վերադարձվում, հետաքննող լրագրողները նյութեր են հրապարակում, որ սեփական թիմի տարբեր ներկայացուցիչներ դարձել են թալանչիներ, սակայն չկա ո՛չ քննություն, ո՛չ պատիժ»,- նշեց Մարուքյանը՝ հավելելով՝ մեծ պատրանք կլինի ասել, թե դատական իշխանությունն անկախ է»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
