Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նիկոլն ապացուցեց՝ օգտագործել է ուսապարկի պես և ցանկացած պահի կարող է վարի տալ»․ Սևակ Հակոբյան

«Նիկոլն ապացուցեց՝ օգտագործել է ուսապարկի պես և ցանկացած պահի կարող է վարի տալ»․ Սևակ Հակոբյան
81
Երեկ, 23:00

Լրագորղ, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Գիշերային պաշտոնանկություններով Նիկոլը հերթական անգամ ապացուցում է, որ իր համար ոչինչ են անգամ իր թիմի անամները, որոնք իր սաղ հրահանգները կատարել են հլու-հնազանդ, որոնց օգտագործել է ուսապարկի պես․ ոչ միայն պարտավորվածություն չի զգում նրանց նկատմամբ, այլ ցանկացած պահի կարող է իր քաղաքական հաշվարկների համար վարի տալ։ Ասում են, ու կարծում եմ՝ խելքին մոտ են լուրերը, որ ՍՄՍ-ով է ազատել աշխատանքից։

Երեկոյան «պաեզդկայից» առաջ ՍՄՍ է գրել, մոտավորապես, որ առավոտ կարող են առանց զարթուցիչի արթնանալ, այլևս գործազուրկ են։

Օրինակ՝ մենք երեկոյան կազմում ենք հաջորդ օրվա պլանները, թե ինչ ունենք անելու․ բարձր պաշտոնյաներն առավել ևս ունեն պլաններ, ընդ որում՝ ոչ մեկ օրվա․ ու կիրակի օրվա վերջին, երբ հաջորդ շաբաթվա պլանը կազմել էին ու վերնաշապիկն էին արդուկում, որ առավոտը հագած-կապած գործի գնան, Նիկոլը ՍՄՍ է գրում, թե արդուկն անջատեք, էլ ձեզ պետք չէ։ Ու այդ՝ հաղորդագրությունը ստանալու պահից արդեն նախկին պաշտոնյաները հասկացան էն մարդկանց վիճակը, որոնք արդեն 4 տարի է՝ պլան չեն կազմում, որովհետև չգիտեն, թե Նիկոլի պահած երկրում ամեն պահի ինչ կգա գլխներին։

Հազար ու մի պատճառ կարելի է մտածել, թե ինչու ազատվեցին աշխատանքից՝ նախընտրական քարոզարշավ է, իր անունն է ուզում մաքրել, դժգոհ է, փիար է անում, չստացված խաղաղության պայմանագրից շեղում է, հաջորդ տարվա բյուջեի նախագիծը ցույց տվեց, որ ձախողված կառավարություն է և այլն։ Ամեն ինչ հնարավոր է։ Փաշինյանը տվել է հազարավոր խոստումներ ու չի կատարել և գուցե մեղքը գցում է նրանց վրա, թե՝ ահա նրանք են տապալել։ Մի՛ մոռացեք, որ սա դեմագոգիայի էն տեսակն է, որը ինչ կար՝ հանձնեց ու մատնացույց արեց նախկիններին, թե՝ նրանք են հանձնել։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ խոստումները տապալի ու ցույց տա թեկուզ իր թիմի անդամներին։ Եթե նա իր նպատակների համար կարող է 5 հազարին զոհ տալ, ինչո՞ւ չի կարող փոխաբերական իմաստով էլ զոհ տալ իր թիմից մի քանի տասնյակ մարդու։

Ու սա չավարտվող գործընթաց է, որովհետև ում էլ բերես, քո խոստումները տապալված էլ մնալու են։

Հենց Վահե Ղազարյանին փոխեց, արագաչափերը վերանալու ե՞ն, որ Քերոբյանին փոխարինեց Պապոյանով, ներդրումները որ այդպես էլ չարվեցին, լցվելու են Հայաստա՞ն։ Ֆինանսների նախարար է փոխվել 3 հոգի, արտաքին պարտքը նվազե՞լ է։ Չէ, նրանք պաշտոնավարման ամբողջ ընթացքում կատարել են հրահանգներ՝ ՍՄՍ-ով, ու ՍՄՍ-ներով էլ հրաժարական են տվել։ Ընդ որում, իմ կարծիքով, բոլորովին տարբերություն չկա, թե ում է գործից հանել, ում չի հանել, բոլորն էլ հանելու ենթակա են։ Օրինակ, ինչո՞ւ է գործից հանել Գնել Սանոսյանին ու չի հանել Արարատ Միրզոյանին։ Արարատը պրավալ է տվել արտաքին քաղաքականությունը, Գնելի կառավարած տարածքն էլ օր-օրի պակասում է, 200 քառակուսի կիլոմետր օկուպացրել են, Արարատն էլ պաշտոնավարման ժամանակ դղյակ է սարքել իրեն, Գնելն էլ։ Ինչո՞ւ պետք է ազատել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին ու չազատել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Որովհետև եթե փողոցներում ամեն օր կրակոցներ են ու մահ, նույնը նաև բանակում է․․․

Իհարկե՝ կարող է նրանց մի մասին վերջնական չնետել դուրս, մի քիչ էլ շարունակի օգտագործել, մանավանդ որ ականատես են եղել թալանին էլ, դավաճանությանն էլ, զանգովի արդարադատությանն էլ, ամեն ինչին էլ։ Նիկոլը Սասուն Խաչատրյանենցից էր ճշտում՝ հըն, ի՞նչ եղավ, Քոչարյանին կալանք տվի՞ն, թե չտվին։ Կարող է այս անձանց այլ պաշտոնների տանել, կարող է և առժամանակ թողնել տանը, մանավանդ որ այնքան փող են աշխատել, որ կարծում եմ՝ հանգիստ կարող են երկար ժամանակ վայելել։ Սասուն Խաչատրյանն ամեն ամսվա աշխատավարձին կարող էր մի մեքենա գնել, դրանով էր հպարտանում։

Ո՞ւմ կնշանակի Նիկոլը այս անձանց փոխարեն․ բոլորովին անիմաստ է քննարկելը։ Նույն բանը չէ՞։

Հայտնի սուպերմարկետներից մեկում վերցրեցի սննդի տուփը, ժամկետն անց էր, մենեջերն ասաց՝ վայ, հազար ներողություն, հենց հիմա կփոխենք։ Ներողություն խնդրեցին ու պահեստից բերեցին մի քանի հատ․ նայեցի՝ դրանց ժամկետն էլ էր անցած։ Դու ունես մի պահեստ, որտեղ լցրած են փտած ապրանքներ, մի ապրանքը փոխարինում ես պահեստի մյուս ապրանքով ու էն էլ նույն ժամկետանցից է։ Քո պահեստը, քո քաղաքական թիմը, ժամկետանց, փտած այդ ապրանքով է լցրած։

Թրամփը սկսել է թեկնածուներ ման գալ, անուններ են շրջանառվում ու ամեն անգամ վերլուծում են՝ այս կադրով ուզում է հասկացնել, որ այսպես․ Նիկոլը ո՞ր կադրով է ինչ հասկացնում։ Նրանց բոլորի փոխարեն էլ մեկ Նիկոլ է։ Ու կրկնում եմ՝ տարբերություն չկա՝ ով որտեղ կնշանակվի։ Նիկոլական պաշտոնյաները հավասարաչափ տապալել են, ում էլ հանի գործից, արժանի են։

Լավ, ո՞րն է կատարվածի պատճառը․ կարծում եմ՝ Նիկոլը քաջ գիտակցում է, որ հասարակությունն իրեն տանել չի կարողանում․ ինչ ասել է՝ պրավալ է տվել, ասածի հակառակն է արել, պատերազմ է պարտվել, անվտանգությունը գնալով խոցելի է դառնում, մարդկանց սոցիալականը վատանում է և այլն։ Նա սպասում է, որ ժողովուրդը մի օր իրեն հանելու է, առավելագույնը՝ մեկուկես տարուց։ Ժողովուրդը հոգնել է անկանխատեսելի, կեղծ միջավայրում արելուց, իրար հաջորդող աղետներից։ Սա հասկանալով՝ ուզում է մեղքը գցել մյուսների վրա։ Բայց նաև մարդիկ գիտեն, որ Նիկոլի պաշտոնյաները ընդամենը իր աշխատողներն են, իր հրահանգները կատարողներն են, ու այս ազատումներով ընդամենը փորձում է իրեն մի քիչ էլ թթվածին տալ, մի քիչ էլ պահել իշխանությունը։

Կարճ ասած՝ արդյո՞ք պաշտոնանկությունները կփրկեն պաշտոնանկ եղածներին։ Բնականաբար՝ ոչ․ իրենք մասնակից են մեր պետության քայքայմանը, ունեն մեղքի մեծ բաժին ու միևնույն է՝ կանգնելու են պատասխանատվության առաջ։ Արդյո՞ք պաշտոնանկությունները կփրկեն Նիկոլին։ Վստահաբար՝ ոչ։ Հանրությանը շեղել հիմա այլևս հնարավոր չէ։ Բոլորն էլ հասկանում են, որ դու ում էլ հանես, ում էլ դնես, թրաշվես, պարիկ դնես, մեկ է՝ դու տապալել ես խոստումներդ, հանձնել ես հայրենիք, տվել ես զոհեր՝ քո ամբիցիաների համար, դու մեղավոր ես ու պատասխանատու։ Իսկ պատասխան տալու ժամանակը, վստահաբար, գալու է»։

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան