«Ալենը դիմել է հուսահատ վերջին քայլին». Նաիրի Հոխիկյան
![]() 334 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 00:24 Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դատարաններից համառորեն պահանջում է արդարադատություն, բայց սկզբում առաջին ատյանի դատարանը, հետո վերաքննիչը, Ալենի համար անսպասելի ու չգիտես ինչու, վճիռներ կայացրին Նաիրի Հոխիկյանի օգտին։ Հիմա Ալենը դիմել է հուսահատ վերջին քայլին՝ դիմել է վճռաբեկ դատարան՝ բողոքելով վերաքննիչի վճռի դեմ ու պահանջելով բեկանել այն, սկսել նոր դատաքննություն։ Իրականում արդեն ավելի քան մեկ տարի Հայաստանի դատարաններում, շնորհիվ Փաստաբան Լուսինե Վիրաբյանի, անշեղորեն իրականացվում է այս գործով իմ շահերի արդյունավետ պաշտպանությունը, մինչդեռ Ալեն Սիմոնյանի շահերը պաշտպանող ընկերությունը միայն մասնագիտական ձախողումներ է արձանագրում։ Կարևոր է նաև արձանագրել, որ Ալենին պաշտպանող փաստաբանական ընկերությունը ուղիղ կապված է արդարադատության նախկին նախարար, Միշիկի եղբայր Գրիգոր Մինասյանի անվան հետ։ Հիշեցման կարգով ասեմ, որ 2023-ի հունիսին հայտարարել էի, թե Ալեն Սիմոնյանը պոռնոդերասան է՝ հաշվի առնելով համացանցում եղած ֆիլմերը, որտեղ նա մերկ վիճակում ռուս աղջկա հետ անկողնային 18+ տեսարաններում է խաղում։ Իրականում՝ շատ անտաղանդ։ Ալենը վիրավորվել է այդ խոսքից և համաձայն չէ իմ բնորոշման հետ, բայց ոնց հասկանում եմ, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններն իրենց վճիռներով մեծ հաշվով ավելի շուտ ինձ հետ են համաձայն»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
