Անդրանիկ Քոչարյանի հաղթարշավը շարունակվում է. նախարարից հետո՝ ուժային բլոկը հեռացավ. «Ժողովուրդ»
![]() 215 Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ., 09:06 Նիկոլ Փաշինյանի սափրվելուց հետո ներքաղաքական կյանքում ամենաքննարկվող թեման նախօրեից սկսված գիշերային պաշտոնանկություններն են: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ուժային կառույցների ղեկավարներին հեռացնելու պլանները վաղուց էին գծված՝ երբ Նիկոլ Փաշինյանը համաձայնություն տվեց, որ նրանք պարտադիր մասնակցեն Անդրանիկ Քոչարյանի կողմից կազմակերպված լսումներին, ինչը խայտառակություն դարձավ ուժային բոլոր կառույցների համար: Այս նիստից հետո ուժային կառույցների ղեկավարները շտապել են գործողություններ իրականացնել: Օրաթերթը տեղեկացել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է սահմանել մայրաքաղաքում, քննչական մարմինների ղեկավարներն իրենց ենթականերից բացատրություններ են պահանջել, թե Փաշինյանին հետաքրքրող գործերում ինչու առաջընթաց չկա, ինչ խոչընդոտներ կան, որպեսզի պատրաստվեն Փաշինյանին զեկուցել իրավիճակի մասին: Քանի որ որևէ ակնարկ անգամ չեն ստացել, որ պետք է հեռանան կարճ ժամանակում, կարծել են, թե Փաշինյանը վերջնաժամկետ է տվել իրենց՝ սխալները շտկելու և բացթողումները լրացնելու համար: Եվ ահա, կիրակի օրը անակնկալ կերպով, Ենոքավանից անցնելով Դիլիջանով, հետո մասնակցելով հարսանիքի, Փաշինյանը կտրուկ զայրացել է, և ուժայինների մի շարք ղեկավարներ կեսգիշերին մոտ զանգ են ստացել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանից, ով փոխանցել է վարչապետի պահանջը. ներկայացնել հրաժարականի դիմում և հեռանալ՝ չմոռանալով շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: «Վոթսափ»-ով կամ այլ կերպ ՍՄՍ հաղորդագրություն չեն ստացել, ոչ էլ ուղիղ Փաշինյանից են հրահանգ ստացել՝ թողնելու պաշտոնները, ինչպես վարչապետը երեկ հայտարարեց: Ողջ գործընթացը կազմակերպվել է Արայիկ Հարությունյանի միջոցով: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
