Երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Բանակի դերի նվազեցումը ցույց է տալիս, որ նրա դեմ նոր պրոցեսներ են լինելու»․ Տիգրան Աբրահամյան

«Բանակի դերի նվազեցումը ցույց է տալիս, որ նրա դեմ նոր պրոցեսներ են լինելու»․ Տիգրան Աբրահամյան
72
Այսօր, 10:30

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին օրերին բազմաթիվ իրադարձություններ եղան, բայց իմ մտքին անընդհատ իշխանության այն հայտարարություններն են, որոնք ուղիղ սպառնալիք են ստեղծում երկրի զինված ուժերի համար:
Բանակը, այսպես կոչված, շարքային ինստիտուտի վերածելը, ավելին՝ դրան երկրորդական դեր վերապահելը (ըստ Նիկոլի՝ մեր երկրի հերոսը հարկատուն է), ցույց է տալիս, որ առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինելու:
Այդ ամենից առաջ իշխանությունը կտրուկ նվազեցնում է բանակի դերը, որպեսզի հետագայում այդ կառույցի դեմ ցանկացած ոտնձգություն հանրային ընկալման առումով ծանրակշիռ արձագանքի չհանգեցնի:
Բանակն իր ամբողջության մեջ այո՛ սրբություն է, որովհետև նրա ձևավորման հիմքում բազմաթիվ նահատակների արյուն է դրված, իսկ նրա կրած առաքելությունը որևէ ձևով համեմատելի չէ մյուս բոլոր ինստիտուտների և կառույցների նշանակությանը»: