«ԱՄՆ-ի որոշումը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր պատերազմի շեմին». Էրդողան

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն Ուկրաինային թույլատրել է ATACMS հրթիռներն օգտագործել Ռուսաստանի խորքերը հարվածելու համար: «ԱՄՆ թույլտվությունը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն:
«Նախ մենք ոչ հավանություն ենք տալիս, ոչ էլ դատապարտում ենք այդ որոշումը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի սկզբից ի վեր մենք ասել ենք, որ դրան կարելի է վերջ տալ ոչ թե զենքի, արյան և արցունքների, այլ խաղաղ ջանքերի, բարի կամքի և դիվանագիտության միջոցով։ Այժմ պարոն Բայդենը մի քայլ է արել, որը կարելի է համարել որպես պատերազմը թեժացնելու նպատակ: Պարոն Պուտինն էլ հաստատել է միջուկային փոփոխված դոկտրինը: Այս ամենը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը կանգնեցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին։ Հուսով ենք, որ ուկրաինական և ռուսական կողմերը կկենտրոնանան խաղաղության վրա՝ պահպանելով հանգստություն, չտրվելով սադրանքներին: Բոլորին խորհուրդ եմ տալիս գործել զգույշ»,- ասել է Էրդողանը։

«Փաշինյանը խաբում է․ սահմանազատման հիմքում ԳՇ 1974-78 թթ քարտեզի մասին հիշատակում չկա»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
619:36
«Ազատագրում կոչվող օպերացիայի ներքո Ռոբերտ Քոչարյանը և նրա համախոհները թալանել են Հայաստանը և Ղարաբաղը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1819:24
«Ղարաբաղի նախկին ղեկավարները շենքեր ունեն Երևանում․ տվե՛ք, թող մարդիկ ապրեն»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3619:12
«Նոր Սահմանադրության տեքստը նախատեսում ենք հրապարակել մինչև տարեվերջ»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
4119:00
«Ադրբեջանական տեղանուններ օգտագործելով՝ բարձրացրել եմ ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի լեգիտիմության մակարդակը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4618:48
«Բա ի՞նչ անենք, գնանք, տեսնենք՝ սադում Գոքորն ինչ է ասում, գանք իրեն մեջբերե՞նք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4918:42
«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4618:24
«Ալիևը ճիշտ կանի՝ լռի, իրենց իրական դեմքը բոլորը գիտեն»․ Տիգրան Աբրահամյան
5017:54