Օվկիանոսի մակարդակի բարձրացման տեմպերը կրկնապատկվել են
![]() 226 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 04:06 Համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրանում է, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ափամերձ համայնքների համար՝ խաթարելով նրանց կենսագործունեությունը և վնասելով ենթակառուցվածքները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ «ՆԱՍԱ-ի ծովի մակարդակի գլոբալ տվյալներն այժմ հասանելի են Երկրի տեղեկատվական կենտրոնի «Ծովի մակարդակ» բաժնում, որը մշակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության, Համաշխարհային բանկի, ԱՄՆ Պետդեպարտամենտի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ: Կայքը տրամադրում է ծովի մակարդակի փոփոխության կանխատեսումներ մինչև 2150 թվականը ամբողջ աշխարհի համար և գնահատում է ջրհեղեղի վտանգը առափնյա հատվածի գոտում առաջիկա 30 տարիների ընթացքում: Այս կանխատեսումները հիմնված են դիտարկումների տվյալների, սառցաշերտերի և օվկիանոսների առաջադեմ մոդելների, Կլիմայի փոփոխության միջկառավարական խմբի վերջին գնահատականների և այլ գիտական աղբյուրների վրա: ՆԱՍԱ-ի տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ 1970-ից 2023 թվականներին ափամերձ երկրների 96%-ի մոտ գրանցվել է ծովի մակարդակի բարձրացում: Գլոբալ աճի տեմպերը արագացել են և կազմում են տարեկան մոտ 0.45 սմ: Այս տարվա սկզբին հրապարակված տվյալները ցույց են տվել, որ խաղաղօվկիանոսյան կղզիներում ծովի մակարդակը կբարձրանա առնվազն 15 սմ-ով մինչև 2050-ական թվականները»,- նշված է հաղորդագրության մեջ։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
