Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը»․ «ՀայաՔվե»

«Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը»․ «ՀայաՔվե»
138
Երեկ, 22:54

Վտանգված է Ստեփանակերտի հուշահամալիրը։ Այս մասին հայտնում է «ՀայաՔվեն»՝ ֆեյսբուքյան իր էջում։

«2024 թվականի նոյեմբերին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվել են Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում տարբեր օգտատերերի կողմից արված տեսանյութեր:
Հիմնվելով այս տեսանյութերի վրա՝ կարելի է փաստել, որ հուշահամալիրը դեռևս կանգուն է, անվնաս են Արցախյան պատերազմի մասնակիցների, հերոսների, նշանավոր գործիչների շիրմաքարերը:
Միաժամանակ կոչեր են արվում ոչնչացնելու այդ հուշահամալիրը: Տեսանյութերի հեղինակներն առավելապես «շարքային» ադրբեջանցիներն են:
Հուշահամալիրը ոչնչացնելու, վերափոխելու կոչերով, սակայն, առավել վտանգավոր են ադրբեջանական իշխանություններին մոտ կանգնած լրատվականների հակիրճ տեսանյութերը և դրանք ուղեկցող գրությունները, որտեղ հնչում են այդ կոչերը:
2024 թվականի նոյեմբերի 17-ին ադրբեջանական թելեգրամյան ալիքներից մեկով, որն աչքի է ընկնում իր անհանդուրժողականությամբ, ագրեսիվ գրություններով, բացահայտ քննարկվում էր «հայերի անօրինական կառույցները» ոչնչացնելու հարցը:
Տեսանյութում երևում է, որ ադրբեջանական կողմը քերել է հուշարձանի հայերեն գրությունները: Ջնջվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 2015 թվականին կանգնեցված զանգակատուն-հուշարձանին կից պատի հայերեն գրությունը: Վերջինս Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից վերցված տողերն էին. ‹‹Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»:
2015 թվականին կանգնեցված հուշարձանի ճարտարապետն է Վլադիմիր Սարգսյանը, որը հուշարձանը կառուցել է որպես զանգակատուն՝ ոգեշնչվելով Սևակի պոեմից:
Սկսած 2020 թվականից՝ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախում առաջին հերթին ոչնչացնում է Հայոց ցեղասպանության և Արցախյան հերոսամարտերի հիշատակին կանգնեցված հուշարձանները»,- նշված է գրառման մեջ»:

Աղբյուրը`   «ՀայաՔվե»