«Ձեր պապու ռամեն դրեք ձեր տանը»․ Նիկոլ Փաշինյան
![]() 286 Հինգշաբթի, 21 նոյեմբերի, 2024 թ., 11:42 «Տասնյակ տարիներով քանդած ճանապարհները կառուցում ենք, մայթը կառուցում, վերականգնում ենք, հետո գնում, տեսնում ենք՝ մեկը մի ավտո ավազ թափել ա մայթի վրա, մեկը ասֆալտի վրա բետոն ա անում։ Հետո որ տեղի պաշտոնյանին ասում ես՝ էս ինչա՞, աչքերը ճպճպացնում ա»,- կառավարության նիստի ժամանակ ասաց Փաշինյանը՝ անդրադառնալով նոր կառուցված ճանապարհները անձնական նպատակներով քանդելու, փչացնելու խնդրին։ «Հանրային տարածքը չի կարելի վերցնել տենց անձնական նպատակներով։ Մարդը մայթով քայլում ա, մեկ էլ տեսնում ա 61 թականի արտադրության Գազ 66-ի ռամա՝ դրած մայթի վրա։ Բա պապուց հիշատակ մնացած ռաման ա։ Է տարեք ձեր տանը դրեք, կախեք պատից պապու հիշատակը»,- ասաց Փաշինյանը։ «Չի կարելի սենց անտարբեր լինել, բա տեղի մարդիկ ինչո՞վ են զբաղված, մարզպետ կա, համայնքի ղեկավար կա, ավագանի կա։ Վախենում են էդ պապու թոռան ձայնը կորցե՞ն ընտրություններին»,- շարունակեց նա՝ մարզպետներին հորդորելով շրջել մայթերով ու նման դեպքերում վարչական միջոցներ կիրառել։ Վարչապետը անտարբերության մեջ մեղադրեց նաև պարեկներին՝ ասելով․ «Մեր հարգելի պարեկները պետք է հասկանան, որ իրադրությունների կողքով անտարբեր պետք է չանցնեն»։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
