«Նիկոլի համար հերոս են «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», Երեմյանները, Գռզոն, ովքեր մուծվում են՝ իր ընտանիքի «կայֆերի» համար»․ Աննա Մկրտչյան

«Նիկոլը եկավ, ասաց՝ պետական բյուջեն իմ ընտանիքի բյուջեն է, ժողովո՛ւրդ․․․ Անդադար ասելով, որ հարկ վճարողը հերոս է, ո՛չ իմ վճարած հարկը նկատի ունի, ո՛չ ձեր, ոչ էլ ՀՀ այլ քաղաքացու, որովհետև մեր վճարած հարկն իր «կայֆերն» ապահովել ի զորու չէ»,- այս մասին «Նյուզ»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Նիկոլի համար հերոս է «Լֆիկ Սամոն», «ՍԱՍ-ի Արտակը», հերոս են Երեմյանները, Գռզոն ու էլի շատ մարդիկ, ովքեր միլիոններով մուծվում են՝ իրենց չկպնելու համար, և նրանց «կայֆերն» ապահովելու համար։ Սխեման սա է։ Ես այս սխեմայի մեջ տեղավորվել չեմ ուզում ու վստահեցնում եմ, որ Հայաստանի քաղաքացիներն էլ չեն ուզում»,- նշեց պատգամավորը՝ հավելելով․ «2021 թվին մեր ընտրողին խոստացել ենք, որ ԱԺ գնալու միակ նպատակը սրանց վռնդելն է»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201310.11.2026, 19:37