«Պարզաբանում՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ»․ Բաբկեն Թունյան

ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը Tert.am-ին ասել է, որ 2025թ-ի հունվարի 1-ից «Հարկային օրենսգրքի» փոփոխություններն ազդելու են փաստաբանական գործունեությամբ զբաղվողների վրա, իսկ 2026թ-ից՝ կվերաբերեն բոլորին:
Ենթադրում եմ՝ խոսքը վերաբերում է որոշ մասնագիտական ծառայություններ շրջհարկի ռեժիմից ԱԱՀ-ի ռեժիմ տեղափոխելու նախաձեռնությանը:
Փաստաբանների մասով՝ այո, օրենքը ընդունվել է դեռ նախորդ նստաշրջանում և ուժի մեջ է մտնելու 2025թ․, հունվարի մեկից, սակայն մնացած մասը, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում:
Նախ՝ նախագիծը չի վերաբերում ԲՈԼՈՐԻՆ, վերաբերում է մասնագիտական ծառայություններին, ավելի ճիշտ՝ դրանց մի մասին:
Երկրորդ, նախագիծը դեռ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ, այն անգամ առաջին ընթերցմամբ չի քննարկվել ԱԺ-ում:
Երրորդ, ժամկետների մասով ընդհանրապես անհասկանալի պնդումներ են:
ԱՄՓՈՓԵՄ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների արդյունքում, նախագիծը կենթարկվի լուրջ լրամշակման՝ հաշվի առնելով թե՛ տնտեսվարողների, թե՛ պատգամավորների և փորձագետների կողմից հնչած առաջարկներն ու դիտարկումները»։
Մեր ընդդիմադիր գործընկերներին խնդրում եմ՝ տնտեսվարողներին մոլորության մեջ չգցել և դեռևս հանձնաժողովի նիստում եզրակացություն չստացած նախագիծը չներկայացնել որպես ամբողջությամբ ընդունված՝ հընթացս սխալ ներկայացնելով դրա բովանդակությունն ու նպատակը»:

«Իրանական ավիափոխադրողները չեն կարողանա չվերթներ իրականացնել». Բեսենթ
11018:24
«Ռուսաստանը կորցրել է վերահսկողությունն իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ»․ Թրամփ
14317:19
«Շուկայում ցեմենտի հասանելիության խնդիր կա»․ Սարգիս Տեր-Եսայան
8615:30
«Արարատցեմենտ»-ի ճակատային մասից հեռացրել են «Մուլտի գրուպ»-ի տարբերանշանը
188Երեկ, 17:36
Զելենսկին Ուկրաինայի բյուջեի դեֆիցիտը բնութագրել է «տիեզերական չափի»
72818.09.2026, 19:48
«Ռուսաստանն ունի գազի՝ աշխարհում ամենամեծ պաշարները». Պուտին
74218.09.2026, 18:25
«Պաշտոնյաների աշխատավարձերը կրկին կբարձրանան. աղքատության մակարդակը 21,7% է». Գառնիկ Դանիելյան
48317.09.2026, 20:48
«Եթե ադրբեջանական բենզինը չլիներ՝ ՀՀ-ում բենզինը մի քանի հարյուր դրամով կթանկանար»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
43617.09.2026, 15:12