Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Թբիլիսիում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև

Թբիլիսիում ցուցարարները վրաններ են տեղադրել խորհրդարանի շենքի առջև
162
Երկուշաբթի, 25 նոյեմբերի, 2024 թ., 09:06

Վրացական ընդդիմության կողմնակիցները, ովքեր չեն ճանաչում խորհրդարանական ընտրությունների արդյունքները, վրաններ են տեղադրել Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի առջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Խորհրդարանի շենքի մոտ ոստիկանությունը ևս հատուկ տեխնիկա և ուժեր է կենտրոնացրել։
Այսօր կայանալու է Վրաստանի նոր խորհրդարանի անդրանիկ նիստը։