«Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը ճշգրիտ չէ». Հակոբ Բադալյան
![]() 168 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 11:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանն ու Վրաստանը հայելային դիտարկելը, այդուհանդերձ, կարծում եմ այդքան էլ ճշգրիտ չէ: Օրինակ, առնվազն այն պատճառով, որ Վրաստանում էական խաղացող է Չինաստանը, իսկ Հայաստանում Չինաստանը համենայն դեպս առայժմ ակտիվ խաղացող չէ: Գուցե ունի ծրագրեր, կամ՝ անկասկած ունի, բայց դրանք կախված չեն անմիջականորեն Վրաստանի իրավիճակից: Սա գործոններից կամ հանգամանքներից մեկն է: Կան շատերը, որոնք թույլ չեն տալիս Վրաստանն ու Հայաստանը դիտարկել այսպես ասած հայելային կերպով, պատկերացնելով, թե՝ ինչ վճռվի այնտեղ, նույն «վճիռն» էլ լինելու է Հայաստանի առնչությամբ: Իհարկե Վրաստանում տեղի ունեցողը խիստ կարևոր է, իհարկե շատ գործոններ էլ ուղիղ ազդեցություն են ունենալու Հայաստանի վրա՝ այս կամ այն կերպ զարգանալու դեպքում, բայց չկա ընդհանուր հայելայնություն կամ նույնություն: Բայց, Հայաստանի ու Վրաստանի պետական կենսունակության ու անվտանգության համար հիմնարար խնդիրը հենց դա է՝ կարողանալ հասնել թե միջպետական, թե հասարակական օրգանականության, կոոպերացիայի շատ սերտ մակարդակի: Ըստ իս, դրա առավել մեծ հնարավորությունը կա, եթե Վրաստանում կառավարող լինի այն մտածողությունն ու աշխարհընկալումը, որ իշխանության ղեկին է ներկայումս: Որովհետև այդ հարցի մասշտաբը թե՛ ներվրացական չէ, թե՛ անգամ կովկասյան չէ: Այդ հարցի մասշտաբը գլոբալ դիմակայությունն է, որը այսպես ասած պետական-ազգային ինքնությունների և վերազգային, վերպետական ֆինանսա-տեխնոլոգիական ցանցայնության միջև է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
