Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակը
![]() 163 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 11:00 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել, նրանք քննարկել են իրավիճակը Սիրիայում, Գազայում, Ուկրաինայում և Հարավային Կովկասում։ ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ աղբյուրը։ «Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան դեմ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը, որը կուժեղացնի անկայունությունը տարածաշրջանում, և այդ համատեքստում հանդես է գալիս լարվածության նվազեցման օգտին: Նա հայտարարել է, որ ռեժիմի և ընդդիմության միջև քաղաքական գործընթացը պետք է ավարտվի Սիրիայում խաղաղություն հաստատմամբ: Նա նաև նշել է, որ Թուրքիան երբեք թույլ չի տա ահաբեկչական գործողություններ իր և սիրիացի քաղաքացիական բնակչության դեմ»,- հայտնել է աղբյուրը։ Երկու օր անց հաղորդվեց, որ իսլամիստական զինված խմբավորումները մտել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող Հալեպ քաղաք և գրավել դրա մեծ մասը։
«Անկարան աջակցում է ոչ թե Ասադի ռեժիմին, այլ դրան ընդդիմացող խմբավորումներին, որոնց օգնությամբ անցած տարիներին ռազմական ներկայություն է հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում։ Թուրքիայի արտգործնախարարը, սակայն, հերքել է Թուրքիայի ներգրավվածությունն ապստամբների գործողություններին՝ պնդելով, որ Անկարան երբեք թույլ չի տա, որ Սիրիայում «ահաբեկչական կառույցը վերածվի պետության»։ Ֆիդանը Միացյալ Նահանգներին է մեղադրել տարածաշրջանում նման խմբավորումներին աջակցելու համար՝ պնդելով, որ նրանք երեք օր անգամ չեն կարող շարունակել իրենց գործողություններն առանց Վաշինգտոնի աջակցության»,- գրում է «Ազատությունը»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
