«Մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս բեռնվել հարևանների ներքին գործերով»․ Գարիկ Քեռյան
![]() 177 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 11:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանում բուռն ներքաղաքական գործընթացներ են: Մեր հարևան եղբայրական երկիրը առայժմ մեր միակ կապուղին է դեպի արտաքին աշխարհ, շատ կենսական նշանակություն, որն ապացուցման կարիք չունի: Հայաստանի մեդիա դաշտում սկսվել է «վրացագետների» բուռն արձագանքներ տեղի ունեցող իրադարձություններին: Արևմտամետները գրում են՝ փառք ազատասեր հակառուս վրաց ժողովրդին, հակառակ թևը գրում է՝ «հիմարների» հեղափոխության մասին, որը երկիրը տանում է ուկրաինացման: Ինչ ավարտ էլ, որ ունենա ներկա գործընթացը, դա վրացիների ներքին գործն է: Եվ բևեռացված տեսակետներն ուղղակի անընդունելի են և չեն բխում մեր պետական շահերից: Պահպանել առավելագույն կոռեկտ և չեզոք դիրքորոշում, սա է օրվա հրամայականը: Եվ սա վերաբերվում է նաև Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի ներքաղաքական գործընթացների լուսաբանմանը ՀՀ լրատվամիջոցներում, քաղաքագիտական և վերլուծական կենտրոններում: Դա է թելադրում հայկական պետության շահը, մեր փխրուն անվտանգային միջավայրը թույլ չի տալիս հիմա էլ բեռնվել հարևանների ներքին գործերով: Ռուսամետ կլինի վրացական իշխանությունը, թե արևմտամետ, թե այլ աշխարհաքաղաքական ուղղության, իհարկե կարևոր հանգամանք է, բայց ակտիվություն ցուցաբերել այս հարցում, նպատակահարմար չէ և անօգտակար»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
