«Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է». Արթուր Խաչատրյան
![]() 177 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 12:42 «Մենք բազմաթիվ անգամներ ասել ենք, որ պատրաստվում ենք դատի տալ և նաև հայտարարել ենք, որ դատի ենք տվել։ Մի անգամ հետ էր վերադարձրել դատարանը, երկրորդ անգամ որոշակի փոփոխություններից հետո ընդունել է վարույթ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով իր, Գեղամ Մանուկյանի, Աննա Գրիգորյանի և Քրիստինե Վարդանյանի ներկայացրած դատական հայցին՝ ընդդեմ Կառավարության և ԱԳՆ-ի: Խաչատրյանը նշեց, որ այն պահից, երբ ադրբեջանական մամուլը, ադրբեջանական քաղաքական գործիչները սկսեցին ասել, որ «ռևանշիստները հասանելիություն ունեն գաղտնի փաստաթղթերին», մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասաց՝ արգելելու է, որ իրենք փոխանակվող նախագծերին ծանոթանան։ «Հիմնավորումը զավեշտ էր, իբրև մի բան տեսնում ենք, ուրիշ բան տեղեկացնում։ Եթե այս իշխանությունները նման մեղադրանք են ներկայացնում, դա կարելի է վճռել ընդամենը մի ձևով՝ թող հրապարակեն այն, ինչը ըստ իրենց մենք սխալ ենք ներկայացրել։ Մենք գործել ենք օրենքի շրջանակներում, որևէ արտահոսք չենք արել, տվել ենք քաղաքական գնահատական, որ այն թուղթը, որը շրջանառվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների միջև, կապիտուլյացիայի պայմանագիր է, ՀՀ տարածքային ամբողջականության դեմ սպառնալիք ներկայացնող փաստաթուղթ է»,- ասաց Խաչատրյանը՝ հիմնավորելով, որ «Նիկոլ Փաշինյանը դրանով ուզում է ցույց տալ, որ մեր երկրում միակ ասողն ինքն է»։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
