Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Լինելու եմ արմատական ընդդիմադիր պատգամավոր»․ Գեղամ Նազարյան

«Լինելու եմ արմատական ընդդիմադիր պատգամավոր»․ Գեղամ Նազարյան
100
Այսօր, 12:18

«Ինձ խմբակցությունից չեն հեռացրել, տեղի է ունեցել համատեղ քննարկում և որոշում է կայացվել, որ շատ ավելի արդյունավետ կլինի մեր աշխատանքը, եթե ես շարունակեմ իմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- լրագրողների հետ զրուցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին անդամ Գեղամ Նազարյանը։
«Հանդիպել եմ նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, եկել ենք այն եզրահանգման, որ ավելորդ մեկնաբանություններից խուսափելու համար ես շարունակեմ աշխատանքը որպես անկախ պատգամավոր»,- նշեց նա՝ հավելելով, որ անելիքներ ունի օրենսդիր մարմնում և չի պատրաստվում մանդատը վայր դնել․ «Կոչ եմ անում չներկայացնել, թե Գեղամ Նազարյանն անցում է կատարում դեպի ՔՊ, հակառակը՝ Գեղամ Նազարյանը լինելու է ավելի արմատական ընդդիմադիր պատգամավոր»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում էր կայացրել հեռացնել Գեղամ Նազարյանին իրենց խմբակցությունից, քանի որ պատգամավորի տեսակետները այլևս չեն համընկնում խմբակցության քաղաքական տեսակետների հետ։

Գեղամ Նազարյանի ճեպազրույցը