«ՀՀ ԱԺ-ից կհնչի՞ որևէ խոսք». Տաթևիկ Հայրապետյան
![]() 224 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 14:42 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով. «Այսօր Ադրբեջանի Ազգային ժողովում «Անվտանգ և արժանապատիվ վերադարձ Արևմտյան Ադրբեջան» թեմայով լսումներ են անցկացրել, որի շրջանակներում ՀՀ-ի հանդեպ տարածքային հավակնությունների մասին բազմաթիվ ելույթներ են հնչել։ Ադրբեջանը պետական մակարդակով արտահայտում է իր նկրտումները մեր պետության հանդեպ, իսկ Հայաստանը պետական մակարդակով հրաժարվում էր ամրագրված իրավունքներից՝ դրանով իսկ միմիայն մեծացնելով Ադրբեջանի ախորժակը։ ՀՀ ԱԺ-ից կհնչի՞ որևէ խոսք այս լսումների մասին, կլինե՞ն հայտարարություններ, խիստ կասկածում եմ․․․Իսկ քննարկման այս հատվածը տեղադրում եմ՝ առանց մեկնաբանության, իրենք մեզանից լավ գիտեն, թե մենք որքան հարցեր կարող ենք արծարծել, բայց բերաններս ջուր կտրած միայն իրենց ջրաղացին ենք ջուր լցնում։ Մի անգամ ևս կրկնեմ՝ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ ու անհեթեթ թեզը կարելի էր ու դեռ կարելի է դարձնել մեծագույն գլխացավանք Ալիևի համար, բայց դրա փոխարեն ՀՀ իշխանությունները զբաղված են դրա «արդարացմամբ»․․․»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
