«Ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը»․ Հովիկ Աղազարյան
![]() 278 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 16:18 Պատգամավոր Հովիկ Աղազարյանն ընկերների, մասնավորապես, իր ասած ընկերոջ հետ խորհրդակցելուց հետո վերջնական որոշում է կայացրել․ «Խորը ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար հիմք են հանդիսացել հետևյալ երկու հանգամանքը․ առաջին՝ ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել են որդուս մասնակցությամբ քրեական վարույթի գործով, այդ միջադեպի առիթով հարուցված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթ է հարուցված նաև մանր եղջերավոր անասունների արտահանման հետ կապված ինչ-որ գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Եթե ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում երբ այդ վարույթների արդյունքում պարզվի, որ մեղավորություն չունեմ, ապա հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք է առաջարկվել և ես գնացել եմ այդ գործարքին։ Իսկ եթե այդ վարույթներից մեկի ավարտման արդյունքում ապացուցվի, որ ես մեղավոր եմ, բնականաբար կզրկվեմ պատգամավորական մանդատից»,- 24 TV-ի եթերում ասաց Աղազարյանը՝ նշելով, որ իր որոշումը խմբակցության կողմից շատ վատ կընդունվի և կարծում է՝ գուցե քննարկեն իրեն խմբակցությունից հեռացնել հարցը։ Իսկ կմնա՞ որպես անկախ պատգամավոր, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանդատը դնելու խնդրանքով դիմել էր ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին։ Նարեկ Զեյնալյանն արձագանքել էր վարչապետի խնդրանքին և վայր դրել մանդատը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
