«Հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»․ Տիգրան Ավինյան
![]() 293 Երկուշաբթի, 02 դեկտեմբերի, 2024 թ., 22:12 «Այսօրվանից մեր քաղաքի տրանսպորտային ցանցն ավելացրել ենք նոր 15 տրոլեյբուսներով, ինչպես նաև ներդրել ենք բանկային քարտերով վճարման հնարավորությունը։ Սա կարևոր քայլ է հանրային տրանսպորտի զարգացման և բարելավման ճանապարհին՝ ձեզ համար ապահովելով ավելի հարմարավետ, անվտանգ և ժամանակակից երթևեկություն»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով։ «Մեր նպատակը եղել է տրոլեյբուսային գծերը բարելավել, տեղ-տեղ երկարացնել, տեղ-տեղ րոպեների քանակը նվազեցնել, նաև ծառայության որակը բարձրացնել։ Նուբարաշեն վարչական շրջանում ունենալու ենք ևս մեկ տրանսպորտային միջոց, որը երևանցիներին կարող է հասցնել Երևանի երևի ամենամաքուր, ամենակոկիկ վարչական շրջան»,- տեսանյութում նշում է քաղաքապետը։ Ուղևորների հետ զրույցում Ավինյանը հայտնում է, որ իրականությանը չեն համապատասխանում ուղեվարձի 300 դրամ դառնալու մասին լուրերը։ Նրա խոսքով՝ հաջորդ տարի տոմսի միջինացված գինը կկազմի 144 դրամ»։ Աղբյուրը` Տիգրան Ավինյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
