Անդրանիկ Քոչարյանը կանգնել է ՔՊ վարչության առջև ու ներողություն խնդրել. «Ժողովուրդ»
![]() 206 Երեքշաբթի, 03 դեկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը օրերս ներողություն է խնդրել ԱԺ պատգամավորներ Հրաչյա Հակոբյանից և Սիսակ Գաբրիելյանից: Ինչպես արդեն հայտնել ենք, Քոչարյանը Սիսակ Գաբրիելյանին և Հրաչյա Հակոբյանին պիտակավորել է՝ նրանց կապելով խաղադրույքներով և թմրաբիզնեսով հարստացող գործարարների հետ՝ ասելով գործարարի «դեղ ցրողներ»: Եվ ահա տեղեկացանք, որ Անդրանիկ Քոչարյանը, գլուխը կախ, ՔՊ վարչության անդամների մոտ ներողություն է խնդրել Հակոբյանից և Գաբրիելյանից՝ իր սուտ խոսքերի և զրպարտությունների համար: Նիկոլ Փաշինյանը խարդավանքների սիրահար Անդրանիկ Քոչարյանից պահանջել է նաև ներողություն խնդրել մյուս բոլոր ՔՊ-ականներից ևս, ում վիրավորել է, որոնց թիվը, ի դեպ, բավականին մեծ է: Ընդ որում, Փաշինյանը, պատիժը խստացնելու համար, պայման է դրել, որ Քոչարյանը մեղայական գա հենց կուսակցական նիստերի ընթացքում, բոլորի ներկայությամբ: Անդրանիկ Քոչարյանը, սակայն, դեռ այս առումով դիմադրում է ու հրաժարվում է իր մյուս թիմակիցներից էլ ներողություն խնդրելուց՝ անտեղի պիտակավորելու ու վիրավորելու համար: Ի դեպ, Քոչարյանը կտրականապես դեմ է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանից ներողություն խնդրել, որին բոլորի մոտ զրպարտում է, ինչի համար էլ Փամբուխչյանը դիմել է Փաշինյանին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
