«Ինչո՞ւ է կրճատվել տնտեսական աճի կանխատեսումը»․ Արթուր Խաչատրյանը՝ Վահե Հովհաննիսյանին

ԱԺ-ում շարունակվում են 2025 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ քննարկումները։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցեր ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ պահանջելով նաև ներկայացնել, թե Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում քանի տնտեսվարողների հարկային բեռ է բարձրանում․ «Երբ նոյեմբերի սկզբին բյուջեն ներկայացնում էիք, ասում էիք, որ տնտեսական պոտենցիալը 5,5%-ի կարգի է։ Հիմա տնտեսական աճի կանխատեսումը ներկայացրեցիք 5,1%, ո՞րն է պոտենցիալից դանդաղ աճելու պատճառը։ Ասացիք՝ հարկերը չենք բարձրացնում, այլ բարելավում ենք, թվերով ասեք՝ քանի՞ տնտեսվարողի համար այդ բարելավումը կբերի հարկային բեռի նվազեցում և քանիսի՞ համար՝ բարձրացում։ Հարկային եկամուտներն ուրիշ մեթոդաբանությամբ եք հաշվարկում։ Եկամտահարկն ամբողջը վերցնում եք, հանում եք վերադարձը։ Ժամանակին զուտն էր հաշվարկվում, նախկին մեթոդաբանությամբ այս տարի որքա՞ն կնվազեին մեր հարկային եկամուտները»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան նախարարն ասաց, որ տնտեսական աճի 5,1% կանխատեսումը համարում է հավակնոտ ցուցանիշ։
«Իսկ եկամտային հարկի վերադաձի այս տարվա ցուցանիշը կազմում է 70 միլիարդին մոտ գումար, եթե դրանք չարտացոլեինք բյուջեում, եկամուտներն ավելի պակաս կլինեին, բայց իմաստ չենք տեսնում չարտացոլելու, քանի որ դա մի աջակցություն է, որը պետությունը տրամադրում է նշված մարդկանց․ ովքեր հիպոտեկով բնակարան են գնում առաջնային շուկայից»,- ասաց Վահե Հովհաննիսյանը՝ կոնկրետ չպատասխանելով հարկային բեռի բարձրացման վերաբերյալ հարցին։
«Կոնկրետ պատասխանեք, 13000 սուբյեկտներից որո՞նց վրա են ազդելու հարկային փոփոխությունները, քանիսի՞ հարկային բեռն է ավելանալու»,- ասաց Խաչատրյանը։
«Ներկայացված նախագծով 13000 տնտեսվարողների հարկային բեռն ավելանալու է, նրանք արտոնություններից չեն օգտվելու»,- պատասխանեց նախարարը։

«Սահմանափակում են քաղաքացիների իրավունքները՝ առանց ապացուցված անհրաժեշտության»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
9002:06
«Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ք*քմեջ անելու մաստեր-կլաս». Տիգրան Քոչարյան
110Երեկ, 23:30
«Ռուսաստանի հետ շանտաժի միջոցով խոսելու փորձերն անընդունելի են». Զախարովա
126Երեկ, 20:24
«Ադրբեջանը ԵՄ-ի հիմնական առևտրային գործընկերն է Հարավային Կովկասում». Ալիև
168Երեկ, 20:11
«Փոխանակ ընդունեն, որ պետական կառավարման խնդիրներ կան, մեղքը բարդում են ընդունող երկրի և տնտեսվարողների վրա»․ Վահագն Սարոյան
103Երեկ, 17:30
«ԹՐԻՓՓ-ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով»․ Մնացական Սաֆարյան (տեսանյութ)
103Երեկ, 13:42
«Ո՞ւր է Գայի պողոտայի 5 սմ ասֆալտը»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
106Երեկ, 11:36
«Սուղ թոշակը հնարավորություն չտվեց տղամարդուն մի կտոր խոզի միս գնելու»․ Ոսկան Սարգսյան
17530.06.2026, 14:12