«Սա ինքնիշխանությանը վնաս հասցնող բյուջե է»․ Արթուր Խաչատրյան

«20 օր առաջ, երբ քննարկում էինք բյուջեի նախագիծը, հայտարարում էինք, որ այս բյուջեի հիմքում դրված կանխատսումները խիստ լավատեսական են և իրականությունց շատ հեռու։ Մի քանի օր հետո Կառավարությունը հասկացավ և 10%-ով կրճատեց տնտեսական աճի իրենց կանխատեսումը։ Ավելի է պակաս լինելու, քանի որ հաշվարկներն ու պնդումները, որ մեր տնտեսական պոտենցիալը մեծացել է, սուտ է»,- ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«20 օր առաջ, երբ քննարկում էինք բյուջեի նախագիծը, իշխանությունները, խորհրդարանական մեծամասնությունն ամեն ինչ անում էին, որպեսզի քննարկումները շեղեին բյուջեի փաստաթղթից։ Պատճառն այն է, որ հպարտանալու որևէ բան չունեն, տնտեսական աճը դանդաղում է, հարկային եկամուտներն ու կապիտալ ծախսերը թերակատարվել են, զբոսաշրջիկների թիվը նվազել է, դրամական փոխանցումներն ու զուտ ներհոսքը կրճատվել է, արտաքին առևտուրը գալիք տարի 40%-ով կրճատվելու է, դեֆիցիտը գերազանցելու է 600 միլիարդը, ՀՀ պետական պարտքը հատելու է 6 տրիլիոն դրամի շեմը։ Որպեսզի արդյունաբերության աճ նկարեն, կառավարությունը կախարդական փայտիկով ոսկու արդյունաբերություն է զարգացնում»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ 2025 թվականի պետական բյուջեն ձախողումներ շարունակող, ինքնիշխանությանը վնաս հասցնող բյուջե է։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
4416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04