«Արդարադատության ռեֆորմի մասին որևէ խոսակցություն այլ բան չէ, քան ծաղր լսարանի հանդեպ». Հակոբ Բադալյան
![]() 205 Չորեքշաբթի, 04 դեկտեմբերի, 2024 թ., 17:12 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Դիտում եմ ԲԴԽ նախկին նախագահի հարցազրույցը Սիվիլնեթին, որում նա հայտնում է, որ դեռևս գարնանն է ունեցել հրաժարական տալու մտադրություն, քանի որ, ուշադրություն՝ տեսել է, որ կորցրել է խորհրդարանական բոլոր խմբակցությունների աջակցությունը: Բարձրագույն դատական խորհուրդը չունի խորհրդարանական աջակցության որևէ կարիք: Ընդհանրապես, այդ ինստիտուտի գոյության կարևոր իմաստներից մեկն այն է, որ այն չպետք է ունենա այդպիսի աջակցության որևէ կարիք: Խորհրդարանական աջակցության կարիք պետք է ունենա գործադիր իշխանությունը: Դատական իշխանության անկախության կարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ չունենա իշխանության որևէ այլ թևի՝ օրենսդիրի, թե գործադիրի աջակցության կարիք: Իհարկե, հասկանում ենք, որ Հայաստանում իրական պատկերը բոլորովին այլ է, և ամենաբարձրաստիճան մակարդակով կարող է անկաշկանդ ազդարարվել, որ վարչապետի «խնդրանքով» ԲԴԽ նախագահը ներկայացնում է հրաժարական, իսկ հրաժարականի տեքստում էլ շնորհակալություն հայտնվի վարչապետին՝ «այդ բարձր պաշտոնն իրեն վստահած լինելու համար»: Այս պայմաններում արդարադատության ռեֆորմի մասին որևէ խոսակցություն այլ բան չէ, քան ծաղր լսարանի հանդեպ: Միևնույն ժամանակ, ինչպես արտահայտվել եմ, Հայաստանում արդարադատությունը ունի հանրային, և չունի քաղաքական պահանջարկ: Իսկ դա նշանակում է, որ հանրային պահանջարկը չունի քաղաքական կապիտալիզացիայի հնարավորություն: Ցանկացած իշխանություն արդարադատության համակարգը դիտարկելու է հետևյալ տրամաբանությամբ՝ եթե ես այն չդարձնեմ իմ գործիքը, այն դառնալու է ընդդիմության գործիք: Այս խնդիրը իրապես խորքային լուծում ստանալու համար պահանջելու է էվոլյուցիոն մեծ ընթացք: 2018-ից հետո, որքան էլ չհնչի տարօրինակ, այդ հարցում արձանագրվել է էական հետընթաց»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
