«Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին». Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին

«Ժողովրդավարության բաստիոնը նոր նշաձողեր է սահմանում․ նախորդ շաբաթ Սահմանադրական անկախ մարմնի նախագահը, երկրի վարչապետից SMS ստանալուց հետո, ափալ-թափալ ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց իր հեռանալու մասին»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հիշեցնելով, որ ԲԴԽ-ի նախագահը պետք է երաշխավորեր դատարանների անկախությունը, բայց անգամ չի կարողացել սեփական անկախությունը պաշտպանել։
Պատգամավորի խոսքով՝ Հովիկ Աղազարյանն էլ երկու ժամ առաջ զազրելի բացահայտում է արել: «Պարզվում է, որ նրա հեռախոսը հայտնվել է նախ քննիչի, հետո՝ Նիկոլ Փաշինյանի սեղանին, հոտո բոլորով ՔՊ նիստում դրել, քննարկել են՝ ենթադրում եմ նաև՝ անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ»,- նշեց Խամոյանը՝ հարց ուղղելով Նիկոլ Փաշինյանին՝ Հովիկ Աղազարյանի հեռախոսը միամիտ ո՞նց է հայտնվել ձեր սեղանին։
«Պիտի հիասթափեցնեմ ձեզ, Հովիկ Աղազարյանի հեռախոսն իմ սեղանին չի հայտնվել և չէր էլ կարող հայտնվել,-պատասխանեց Փաշինյանը և պարզաբանեց,- Հովիկ Աղազարյանի հեռախոսը քրեական գործի շրջանակներում առգրավվել է անկախ մարմնի կողմից՝ բոլորովին այլ գործով․․․ Հետո հայտնվել է ՀՀ վարչապետի սեղանին։
ՔՊ-ն հանրային բարոյականության ստանդարտները ոտնահարելու պատճառով որոշում է կայացրել հեռացնելու Աղազարյանին իր շարքերից»:
Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բոլոր օրինական միջոցները կգործադրվեն, որպեսզի Հովիկ Աղազարյանին զրկեն ԱԺ պատգամավորի մանդատից։
«Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, որովհետև մերժել է մանդատը վայր դնելու ձեր խնդրանքը»,- Փաշինյանին հակադարձեց Ագնեսա Խամոյանը։

Հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել
1216:48
«Նիկոլ Փաշինյանը միլիարդներ չունի՞․ կասակած ունեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2516:30
«Ինձ ձերբակալելու պատճառը պետք է գտնել Փաշինյանի գլխի մեջ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3016:24
«Հայաստանը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»․ Շոյգու
6216:18
«Սա է Նիկոլ Փաշինյանի «դուխով» քաղաքականությունը, երբ ինքը ոչինչ չի որոշում»․ Ոսկան Սարգսյան
3116:12
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
3816:06
«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
5915:54
«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4115:48