Ովքե՞ր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները. «Ժողովուրդ»
![]() 148 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական բարձրաստիճան պաշտոնները լրացվում են ՀՀ դատախազության կադրերով: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թեկնածուներից մեկը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրահանգով պաշտոնից ազատված դատախազ է: Ինչպես հայտնի է, երկու թեկնածու կա սահմանադրական այդ կարևորագույն անկախ մարմնի անդամի համար: Արմեն Մարուխյանի և Նարինե Ազարյանի թեկնածությունները մրցութային խորհրդի որոշման հիման վրա առաջարկվել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում: ArmLur.am-ը բացահայտեց, որ այս բարձրաձայնումներից հետո Աննա Վարդապետյանը, վերադառնալով աշխատանքի, ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին հրահանգել էր ազատման դիմում գրել ու հեռանալ: Եվ հիմա այդ պաշտոնյան՝ Արմեն Մարուխյանը, ցանկանում է գնալ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ մրցույթին բավականին պրոֆեսինոալ մասնակիցներ են եղել: Օրինակ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախկին օգնական Արսեն Մանուկյանը, սակայն նա չի հաղթահարել մրցույթը, ու այս հանգամանքը շատ կասկածելի է եղել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի աշխատակազմի համար, քանի որ նա բավականին պատրաստված է ներկայացել: Բայց պրոֆեսիոնալների մերժումն ու հնարավոր կառավարելի մարդկանց ներգրավումը անկախ մարմնում միայն մի բանի մասին է վկայում. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Փաշինյանի իշխանությունը փորձում է դարձնել Կառավարությանը կից մի կառավարելի վարչություն՝ կառավարելի կադրերով, որպեսզի հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարիամ Գալստյանը կարողանա հետագայում հեշտությամբ անդամների կողմից հանձնաժողովի նախագահ ընտրվել: Հավելենք, որ ըստ մամուլի՝ Մարիամ Գալստյանը ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մտերիմ ընկերուհին է: Մինչդեռ թեկնածուն պետք է բոլորին անծանոթ և անձնական կապեր չունեցող կերպար լինի»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
