«Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է»․ Հակոբ Բադալյան
![]() 154 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 10:18 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ֆրանսիայում քաղաքական ճգնաժամ է, կամ ճգնաժամի հերթական փուլ: Ընդամենը երկու ամիս առաջ ձեւավորված կառավարությունը ստիպված է ներկայացնել հրաժարական՝ խորհրդարանի ստորին պալատում ձախերի և ծայրահեղ աջերի քվեարկությունից հետո, որով անվստահություն են հայտնել կառավարությանը: Պատճառը 2025 թվականի բյուջեի վերաբերյալ տարակարծությունն է: Միշել Բերնիեյի կառավարությունն առաջարկում է կրճատել պետական ծախսերն ու ավելացնել հարկերը խոշորների ու հարուստների համար, որպեսզի գոնե 1 տոկոսով նվազեցնեն պետական բյուջեի դեֆիցիտը: Ձախերն ու ծայրահեղ աջերը համաձայն չեն եւ առիթը օգտագործել են կառավարությանն անվստահության հայտնելու հարցում ըստ էության միասնական գործելու համար: Ընդ որում ուշագրավ է, որ դա տեղի է ունենում Տրամպի հնարավոր այցից առաջ: Համենայն դեպս, ԱՄՆ ընտրված նախագահը հայտարարել է, որ հանգստյան օրերին Փարիզում ներկա կլինի վերաբացվող Աստվածամոր տաճարի օծման արարողությանը: Համենայն դեպս Տրամպը հայտարարել է, որ կմեկնի Փարիզ՝ միջոցառմանը մասնակցելու: Ի դեպ, մեկ այլ ուշագրավ հանգամանք է, որ Հռոմի Պապը հրաժարվել է մեկնել Փարիզ և մասնակցել միջոցառմանը: Տրամպի այցից առաջ, երբ թերևս կլինի նրա ընտրությունից հետո առաջին հանդիպումը Մակրոնի հետ, Ֆրանսիայի նախագահը փաստորեն հայտնվում է բավականին բարդ վիճակում: Եթե անգամ Մակրոնը հասցնի նշանակել նոր վարչապետ, միևնույն է, այդուհանդերձ ներկայիս կառավարության հրաժարականն ու նաև տարեկան բյուջեի ընդունման ճգնաժամը թերևս նրա դիրքերին վնասող հանգամանք են: Իսկ Տրամպը, ըստ էության, քաղաքական գիշատիչ է, նա թերևս չի հապաղի օգտվել այդ իրավիճակից և առնվազն հոգեբանական ճնշում բանեցնել Ֆրանսիայի նախագահի հանդեպ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
