«Փաշինյանը վերադարձրեց ազգ-նահատակ ընկալումը». Լևոն Քոչարյան
![]() 153 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 11:06 «Երկու օր առաջ այս ամբիոնից հնչեց Նիկոլ Փաշինյանի հերթական կեղծիքն ու սուտը: Այս ամբիոնը միգուցե դիմանում է, բայց մեր երկիրը այս ստերին, կեղծիքներին և դավաճանությանը երկար դիմանալ այլևս չի կարող»,- ԱԺ նիստի ժամանակ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Նրա համոզմամբ այս իշխանությունը առաջարկում է ապագայի հետ կապված մի կոնցեպտ, որը նորից մեծ արհավիրք է բերելու: «Այս մարդը խոսում է անկեղծ լինելու անհրաժեշտության մասին, բայց շարունակ ստում է, բռնվում է ստի վրա, նորից ստում է, մանիպուլացնում է, ֆռացնում է: Սա միգուցե այն միակ գործիքն է, որին նա տիրապետում է»,-նշեց Քոչարյանը և, անդրադառնալով Փաշինյանի «Աշխարհը մեզ ընկալում է որպես ազգ-նահատակ» արտահայտությանը, հավելեց. «Առաջին արցախյան պատերազմից հետո 26 տարի շարունակ աշխարհը մեզ ընկալել է որպես հաղթանակած ազգ: Ադրբեջանը ուներ ազգ-նահատակի ընկալումը, որովհետև խոսում էր իր կորցրած տարածքի, փախստականների մասին: Հենց Փաշինյանը վերադարձրեց Հայաստանին այդ ազգ-նահատակ ընկալումը՝ պարտվելով մի պատերազմում, որը կարող էր և չպետք է լիներ, իսկ լինելու դեպքում չպետք է ունենար այն արդյունքը, որը ունեցանք»,- ասաց Քոչարյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
