«Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատմամբ սկիզբ կդրվի մի նոր մեծ պատերազմի». Կարեն Հովհաննիսյան
![]() 179 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 12:42 Ռազմական փորձագետ կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրիայում այսօր ընթանում է մի գործողություն, որը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական վերադասավորումների մեջ, որտեղ փորձում է իր ազդեցության գոտին ընդլայնել Թուրքիան։ Հայաստանի համար ամենավատ սցենարը կարող է լինել Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատումը։ Որքան էլ մեզ թվա, թե մենք զերծ ենք Մերձավոր Արևելքում կատարվողից, այն իրականում ուղիղ կապ ունի մեզ հետ, մեր աշխարհաքաղաքական դերակատարության հետ, ընդհանրապես, մեր խաղաղ գոյակցության հետ։ Սիրիայում թուրքամետ իշխանության հաստատմամբ սկիզբ կդրվի մի նոր մեծ պատերազմի, որտեղ ընդգրկվելու են բոլորը այս տարածաշրջանում։ Էրդողանի նկրտումներն այն է, որ ինքը դառնա ոչ միայն ողջ թյուրքալեզու պետությունների միասնական հայրը, այլ նաև մուսուլմանական, մահմեդական աշխարհի հայրը։ Թերևս այսօր Էրդողանը օգտվում է Ռուսաստանի այն վիճակից, որում գտնվում է Ռուսաստանը և հենց Ռուսաստանի աջակցությունը վայելող, Ռուսաստանի լոյալության տակ գտնվող, վերջապես Ռուաստանի ամենաուղիղ ազդեցության տակ գնվող Մերձավոր Արևելյան երկրում՝ Սիրիայում , հաստատել ոչ ավել, ոչ պակաս թուրքական իշխանություն, որն ուղիղ ենթարկվելու է Թուրքիայի իշխանությանը։ Հատկանշական է, որ Էրդողանը Սիրիա է գործուղել այնպիսի խառնամբոխ, որոնց կազմում են գտնվում ՌԴ-ի կազմում գնտվող մուսուլմանական հանրապետությունների ներկայացուցիչներ։ Այս կերպ Էրդողանը լուծում է մի շատ կարևոր խնդիր արդեն հետագայի համար, այդ խառնամբոխից ձևավորում է փորձառու հրամանատարներ, ովքեր գործի են դրվելու արդեն ոչ միայն Հարավային Կովկասում, այլ Կովկասում ընդհանրապես։ Աղբյուրը` Կարեն Հովհաննիսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
