«Ո՞ւր է մնացած 25 մլն-ը, որ ամեն օր պետք է հավաքագրվեր»․ Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս ավտոբուսի վարորդների պատմությունը շատ տիպիկ ա ու հետաքրքիր։
Վարորդները մի ամիս առաջ բունտ են անում, որ զուգարան չունեն, պերերիվ անելու պայման չունեն, ավտոբուսները իրենք են սմենից հետո լվանում մինչև առավոտվա չորսը, իրանք են սաղ օրը վալիդատորների չաշխատելու մունաթ-զունաթը քաշում, իրանց ֆորման իրանց գրպանից են առնում, արտաժամյա աշխատում, հարկադրված պարապուրդն էլ չվճարվող։
Քաղաքապետարանը ընդունում ա խնդիրները, ասում ա սաղ կլուծենք, աշխատավարձերն էլ 150 հազար կբարձրանա։
Էդ սաղ թվարկած խնդիրներից որևէ մեկը իհարկե չեն լուծում, որովհետև ապագան եկել ա, Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի։
Վարորդները երկրորդ անգամ են բունտ անում։ Ամենակարճ լուծումը, որը գտնում ա իշխանությունը՝ հանել գործից վարորդներին ու ասել, որ իրանք դժգոհ են, որովհետև էլ փող չեն գողանում։ Հա մեկ էլ մեղավոր ա ընդդիմությունը, որ էդ խնդիրները բարձրաձայնել ա։
Իսկ ամենահետաքրքիրը էդ ստվերի դեմ պայքայի հատվածն ա։ Ըստ պաշտոնական տվյալների վերգետնյա տրանսպորտից ամեն օր օգտվում ա 600 հազար քաղաքացի։ Այսինքն մուտք պիտի արվի 60 մլն դրամ։ Մինչև «ստվերի դեմ պայքարը» մուտք էր արվում մոտ 30 մլն։ «Ստվերի դեմ պայքարից» սկսած 35 մլն։ Հիշեցնեմ, վարորդը էլ փողին մատով կպնելու տարբերակ չունի։ Հիմա հարց՝ ուվաժաեմիյե զնատոկի, ուր ա մնացած 25 մլն, որը ամեն օր պիտի հավաքագրվի։
Հա, լավին լավ ասենք։ 7-րդ տարի ա իշխանության են, զուգարանի տենդերը արդեն հայտարարել են, կարող ա մի 40 տարուց զուգարանի հարցը լուծեն»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
4416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04