Մեքենա, 44 մլն դրամ վարկ և փոխառություն, կանխիկ գումար. ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետը. «Ժողովուրդ»
![]() 755 Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 09:42 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նելլի Դավթյանը հեղափոխությունից հետո «Արմենպրես» լրատվական գործակալության լրագրողից սահուն քայլերով (օրերս) դարձավ ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայության պետ։ Ներկայացնելով 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիր՝ Նելլի Դավթյանը չի հայտարարագրել սեփական անշարժ գույք, սակայն հայտարարագրել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գտնվող բնակարան, որը փաստացի իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Հաշվետու տարվա ընթացքում Դավթյանը ձեռք է բերել մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց ALFA ROMEO մակնիշի, որն արժեցել է 1 մլն 925 հազար դրամ։ Դավթյանը նաև շահագործում է սեփականության իրավունքով իրեն չպատկանող KIA մակնիշի մեքենա։ Միգրացիոն ծառայության նոր պետի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 365 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է գրեթե 130 հազար դրամով։ Կանխիկ դրամական միջոցները ևս ավելացել են՝ 200 հազար դրամից դառնալով 350 հազար դրամ։ Դավթյանի տարեկան միակ եկամուտը եղել է աշխատանքի վարձատրություն ՀՀ ՆԳՆ Միգրացիոն ծառայությունից՝ 4 մլն 645 հազար դրամ։ |

11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ»
15109:12
Մեծ Բրիտանիան ԱՄՆ-ին առաջարկել է կոալիցիա ստեղծել Հորմուզի նեղուցը բացելու նպատակով
442Երեկ, 23:10
Հորմուզի նեղուցում նավթատարների երթևեկությունը աստիճանաբար վերականգնվում է
402Երեկ, 18:27
«Մերձավոր Արևելքի հակամարտության սրման հետևանքով ՀՀ-ում կարող է լինել 1.2-1.7% գնաճ». Մարտին Գալստյան (տեսանյութ)
227Երեկ, 15:36
Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը որոշակի պայմաններով
69716.03.2026, 23:30
«Այսօր որևէ խոզ գոճի չի ունեցե՞լ»․ Էդգար Ղազարյան
40616.03.2026, 15:24
«Լավ կանեն՝ ներկայացնեն թեկուզ չորս արտաքին ներդրումային տպավորիչ օրինակ»․ Հակոբ Բադալյան
30916.03.2026, 13:24
«Տավարի մսի գինը շուտով հատելու է 4000 դրամի հոգեբանական շեմը». Դերենիկ Մալխասյան
35916.03.2026, 03:06
