Էրդողանը կարծում է, որ աշխարհում առաջնորդներից մնացել են միայն ինքն ու Պուտինը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոլորակի վրա մնացել է ընդամենը երկու առաջնորդ՝ ինքը և Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Այս տեսակետը նա հայտնել է Գազիանթեփ նահանգում երիտասարդների հետ զրույցի ժամանակ։ «Ներկայումս աշխարհում մնացել են երկու [փորձառու] առաջնորդներ։ Ես և Վլադիմիր Պուտինը ենք մնացել։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ես ես եմ։ Բայց իմ պաշտոնավարման ժամկետը 22 տարի է։ Գրեթե նույնը պարոն Պուտինի պարագայում է։ Մյուսները հեռացել են: Եվ մենք ցանկանում ենք, որ մեր երկխոսությունը շարունակվի, օրինակ, [կանցլեր] Անգելա Մերկելի հեռանալուց հետո քաղաքականությունն ավարտվեց Գերմանիայում»,- ասել է Էրդողանը։
Նա նշել է, որ մեծ հարգանք է տածում Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի նկատմամբ։ «Նրա հարգանքի աստիճանը մեր հանդեպ բոլորովին այլ էր, և նա իսկապես լավ առաջնորդ էր, օրինակ, Ռամադանի ժամանակ (նկատի ունի մուսուլմանների սուրբ ամսվա ընթացքում ծոմապահությունը) Շրյոդերը մեզ մոտ գարեջուր չէր խմում: Նա հարգանք է ցուցաբերել: Շրյոդերի հետ մինչ օրս երկխոսությունը շարունակվում է, և նա ժամանակ առ ժամանակ գալիս է Թուրքիա»,- ասել է նա։
Նա հավելել է, որ «Շրյոդերը շատ ուժեղ դիրք է զբաղեցնում գերմանական քաղաքականության մեջ» և հույս է հայտնել, որ «Թուրքիայի քաղաքականության մեջ կլինեն նմանատիպ գործիչներ»։

Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար
1019:13
«Խաղաղության քաղաքականությունը չի ազատում պետությանը՝ հիշելու պարտքից»․ Դավիթ Անանյան
6017:24
«Ցանկացած իշխանություն վաղ թե ուշ ավարտվում է»․ Արման Աբովյան
6017:12
«Պատերազմի արհավիրք բերած իշխանությունը երեկ որոշ համայնքներում ստացել է 99 տոկոս ձայն»․ Արմեն Հովասափյան
7216:12
«ԵԽԽՎ-ի զեկույցում անդրադարձ կա նաև ԲՀԿ-ի՝ խորհրդարանից դուրս մնալու հանգամանքներին․ ճշմարտությունը կոծկել հնարավոր չէ»․ Իվետա Տոնոյան
6715:54
«Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին»․ Շոլտ Նեմեթ (տեսանյութ)
7415:36
«Արցախահայերի հարցերն ավելի շատ կապում եմ Ալիևի հետ»․ Գառնիկ Դավթյան (տեսանյութ)
7614:36
Հունգարիայի վարչապետին զրկել են անձեռնմխելիությունից
16414:12