«Դարձել են քարոզչական թեզի զոհ, թե՝ «ռուսն ու թուրքը նույնն են»». Մհեր Հակոբյան

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մեր ժողովրդի մի ստվար հատված դարձել է քարոզչական մի թեզի զոհ, թե՝ «ռուսն ու թուրքը ՆՈՒՅՆՆ ԵՆ»։ Ոմանք էլ, իրենց հերթին, տեխնիկական առումով հաջող համեմատության գայթակղությանը տրվելով, ռուսներին անվանում են «սպիտակ թուրք»։ Այս երևույթը հատկապես տարածված է Ֆեյսբուքում։
Եվ հիմա ինձ մի բան է հետաքրքրում։ Այսինքն՝ այն թուրքը, որը՝
- Ցեղասպանություն ԱՐԵԼ Է,
- ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է Ցեղասպանությունը, քանզի ժխտում է այն,
- պատրաստվում է նոր Ցեղասպանություն ԱՆԵԼ,
- 1.000 տարի մեզ սպանել է,
- մեզնից ԽԼԵԼ Է մեր պատմական Հայրենիքի հիմնական մասը,
- հենց վերջերս մեզնից խլել է ԱՐՑԱԽԸ,
- Արցախը մեզնից խլելու ընթացքում սպանել է մեզ,
- վարում է ԾԱՅՐԱՀԵՂ ՀԱԿԱՀԱՅ քաղաքականություն,
- Հայաստանի նկատմամբ ՇՐՋԱՓԱԿՈՒՄ է իրականացնում,
- և այլն,
փաստորեն, այս տեսակետի կողմնակիցների կարծիքով, ՆՈՒՅՆՆ Է կամ նույնիսկ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ, քան Ռուսաստանը, որն ունի իր բոլոր թերությունները, բայց միաժամանակ՝
- Այո՛, իր շահերի համատեքստում, բայց գրավեց Հայաստանի արևելյան մասը, ինչի արդյունքում հայ ժողովրդի այդ հատվածն ԱԶԱՏՎԵՑ ՀԵՏԱՄՆԱՑ ԱՍԻԱԿԱՆ ՊԱՐՍԿԱԿԱՆ ԼԾԻՑ և կանգնեց զարգացման ժամանակակից եվրոպական ուղու վրա։
- Ապահովեց հայ ժողովրդի ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՃԸ Հայաստանի արևելյան մասում։
- Ապահովեց հայ ժողովրդի ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ Հայաստանի արևելյան մասում։
- Դրեց այն ՀԻՄՔԵՐԸ, որոնց վրա հենվելով՝ Հայաստանի արևելյան մասում վերակերտվեց մեր պետականությունը։
- Զենքով, դիվանագիտությամբ և ամենատարբեր միջոցներով օգնեց մեզ առնվազն մինչև 2020 թ. նոյեմբերի կեսը։
- ՏՆՏԵՍԱՊԵՍ ՕԳՆՈՒՄ Է Հայաստանին և, մասնավորապես, գազ է մատակարարում իր ներքին գներով։
- Այո՛, իր շահերի համատեքստում, բայց պատրաստ է նաև հիմա օգնել մեզ։
- Եվ այլն։
Հիմա ինձ ԿԲԱՑԱՏՐԵ՞Ք այս մարդկանց տրամաբանությունը»:

«Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան
6819:18
Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը
13018:55
20 միլիոն դրամ կաշառք տալու մեղադրանքով պաշտոնյաներ են ձերբակալվել
8918:48
«Քյասիբներ, հավաքվեք, պարոն Ավինյանից հրովարտակ ունենք». Լիաննա Խաչատրյան
9318:06
«Իրականացվո՞ւմ է վարորդների նախաուղերթային բժշկական զննում, թե՞ ոչ»․ Ծաղիկ Վարդանյան
8915:24
«Ինձ վրա մահափորձ անողին կալանքի չուղարկեցին»․ Արթուր Չախոյան
10314:48
Վալոդյա Գրիգորյանի եղբոր ելույթը՝ ԱԺ-ում (տեսանյութ)
10914:24
«ԱՄՆ-ում ավելի քան 17 000 չվերթ է չեղարկվել»․ #Bloomberg
22013:49