«Ռուսաստանին ձեռնտու էր Ասադին ապաստան տալը». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց կարող է առաջանալ. եթե Ռուսաստանը դավաճանեց Ասադին՝ ապա ինչո՞ւ նա ապաստան գտավ հենց Ռուսաստանում:
Պատասխանը շատ պարզ է: Որովհետև այլ որևէ տեղ նա այլևս չէր կարող գնալ: Մերձավոր Արևելքում իրեն չէին սիրում: Ընդ որում արաբական միջավայրում անվտանգությունն ապահովելը, երբ այդքան իսլամիստներ նրա մահվանով փառավորվել և փառաբանվել կցանկանան՝ խիստ դժվար էր լինելու:
Իրանը խոր ճգնաժամի առջև է կանգնած: Եվ Իրանում իշխանափոխության պարագայում առաջինը իրեն էին հանձնելու:
Բացի այդ՝ աշխարհիկ և եվրոպական կենցաղի սովոր Ասադն ու իր ընտանիքը կդժվարանային ապրել իսլամական օրենքներով կառավարվող Իրանում:
Մնացած բոլոր երկրներից Միջազգային Քրեական Դատարանին հանձնելու լրջագույն վտանգ կար: Բացի այդ՝ նրա օդանավը չէր կարող հատել մի շարք երկրների օդային տարածք, որ տեսական որևէ ապահով երկիր հասներ:
Մնում էր միայն Ռուսաստանը: Այո, դավաճանեց, այո կործանեց, բայց փախուստի համար այլընտրանք չուներ: Գոնե ապաստան կտա, որ մնացած կյանքը գաղտնի ու փակ անցկացվի:
Իսկ Ռուսաստանին ձեռնտու էր Ասադին ապաստան տալը: Գոնե հիմա խաղաթուղթ կունենան թափահարելու պնդելու, թե իբր իրենք չեն դավաճանել, ընդհակառակն՝ ապաստան տվեցին իրենց դաշնակցին: Ու նաև կկառավարի Ասադի պոսքի նարրատիվը: Ռուսական դավաճանության մասին Ասադն այլևս Ռուսաստանից երբեք չի խոսի:
Ռուսաստանում իշխանափոխությունը դեռ մոտ չէ: Մինչ իշխանափոխությունն էլ, եթե Ասադը ողջ մնա՝ գուցե այլ մի ապահով տեղ գտնի իր համար:
Իսկ մինչ այդ՝ Ասադը դժվար թե երկար ապրի: Մոսկվային ձեռնտու չէ իրադարձությունների գլխավոր վկայի ու մասնակցի երկար կյանք ու խոսելու հնարավորություն ունենալը: Հասկանո՞ւմ է դա Ասադը: Չգիտեմ: Ռուսաստանին ժամանակին վստահածն ու իր անվտանգության համակարգը Ռուսաստանի օգնության գաղափարի վրա կառուցածը կարող է և դա էլ չհասկանալ: Իսկ եթե հասկանում է՝ ի՞նչ այլընտրանք ուներ կամ ունի նա: Ոչ մի:
Բայց այդ ամենը մեծ հաշվով արդեն անգամ կարևոր էլ չէ: Ասադների ընտանիքն ավարտված է, Սիրիան փլուզված, Մերձավոր Արևելքը կրակների մեջ:
Սիրիայում իշխում է ահաբեկչական, իսլամիստական բանակը, երկիրը տրոհվում է մասերի, և տեղի է ունենալու մի բան, որ կոչվում է սփիլլովեր: Այսինքն՝ արտահոսք: Քաոսն արտահոսելու է ողջ Մերձավոր Արևելքով մեկ:
Եվ ծածկելու է բազում այլ պետություններ»:

«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
12111:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
13210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
9009:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
9309:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12800:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11700:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
12900:06