«Եվրոպական դատարանում ունենք ընդհանուր 4 միջպետական գործընթաց՝ ընդդեմ Ադրբեջանի». Եղիշե Կիրակոսյան
![]() 204 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 15:00 «Եվրոպական դատարանում ունենք 4 ընդհանուր միջպետական գործընթաց՝ ընդդեմ Ադրբեջանի: Կա նաև 2 միջպետական գործընթաց՝ ընդդեմ Հայաստանի»,-ճեպազրույցի ժամանակ հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և թվարկել պահանջների բովանդակությունը. «4 միջպետական գործընթացներն ընդդեմ Ադրբեջանի վերաբերում են 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող ժամանակահատվածին, գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ազատությունից ապօրինի զրկելուն, վերաբերում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, և չորրորդը՝ ԼՂ-ից հայերի բռնի տեղահանմանը և դրան ուղեկցող բոլոր խախտումներին՝ սկսած Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումներից և արգելափակումից»: Կիրակոսյանը նշել է, որ Եվրոպական դատարանում ՀՀ առաջին գանգատի մասով արդեն հաղթահարել են գրավոր հայեցակարգերը և հիմա ակնկալում են դատարանի բանավոր հրապարակային լսումները՝ Մեծ պալատի կողմից: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
