«ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են»․ Պետրոս Մակեյան
![]() 197 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 23:54 «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքը Հետևելով վերջին ներքաղաքական զարգացումներին, ներիշխանական խմորումներին, ՔՊ-ականների ոհմակային դրսևորումներին, հատկապես՝ Նիկոլի հերթական մտքի «փայլատակումներին», ինչպես նաև, հաճախ կրկնվող նրա ոչ ադեկվատ պահվածքին, կարելի է արձանագրել՝ 1. Նիկոլը գնում է «ընտրություններին» ամեն գնով իշխանությունն ուզուրպացնելու ծրագրով, ինչը հիմնավորում է նաև այն, որ նա շարունակեց ու ավարտին հասցրեց քաղաքական դաշտի ասպատակումը՝ լուսանցք մղելով և կազմաքանդելով քաղաքական հետագիծ ունեցող ուժերին։ 2. Նիկոլը «քաղաքական դաշտի» դերակատարներ դարձրեց նախկիններին և իրեն սպասարկող «եվրոկողմնորոշում» ունեցող «ուժերին», որոնց առաջիկայում կրկին օգտագործելու է որպես գործիք։ 3. Էլեկտրոնային հաղորդագրություններով իրականացրած հրաժարականների շքերթը, դրան հաջորդող էժանագին շոուն և տարիներ շարունակվող խայտառակ ու անպատասխանատու կործանարար կադրային քաղաքականությունը։ 4. Իշխող խմբակի անմարդկային և ոչ գործընկերային, անհանդուրժողական հարաբերությունները միմյանց նկատմամբ՝ իրար պետական դավաճանության մեջ մեղադրելով, տպավորություն է ձևավորվում, որ ՔՊ-ականների մեծ մասը թմրամոլներ ու գործակալներ են։ Հաշվի առնելով օրվա իշխանությունների ապազգային, կործանարար ու աղետաբեր դրսևորումները, պետք է կանգնեցնել նրանց, թույլ չտալ իշխանությունը կրկին բռնազավթելու։ Հ․Գ․ Տպավորություն է ձևավորվում, որ ԱԺ-ում ներկայացված ընդդիմությունը և իշխանությունը կա՛մ գործում են փոխհամաձայնեցված, կա՛մ ղեկավարվում են նույն կենտրոնից, ասվածի հիմնավորումն է նաև այն փաստը, որ իմ կողմից Նիկոլի ընտանեկան բիզնեսի կոռուպցիոն դրսևորումների ու փողերի լվացման բացահայտումները որևէ արձագանք չեն գտնում նախկինների մեդիա դաշտում»։ Աղբյուրը` Պետրոս Մակեյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
