«ՀԱՊԿ-ը ներկայումս ադապտացվելու խնդիր ունի»․ Արա Այվազյան

ՀԱՊԿ-ը, որը ստեղծվել էր լրիվ այլ պայմաններում, ներկա իրողության մեջ ադապտացվելու անհրաժեշտություն ունի։ Այս մասին Հայ-ռուսական դիվանագիտական ֆորումին հայտարարեց դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Այվազյանը։ Նրա գնահատմամբ, կոլեկտիվ անվտանգության սկզբունքն ինքնին չի կարող դիմակայել մարտահրավերներին, քանի որ երկրներն ազատ են և յուրովի են ընկալում անվտանգության սպառնալիքները։ Այվազյանը նշեց, որ հակամարտությունների աշխարհագրությունը գնալով մեծանում է, կյանքն ինքն է ստիպում նախաձեռնել տարածաշրջանային նոր կոալիցիաներ, որոնք կկարողանան հաղթահարել ընդհանուր մարտահրավերները։ Խոսելով ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին, Այվազյանը որակեց այն «հյուծիչ պատերազմ», որը հիշեցնում է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ստեղծված վիճակը՝ անողոքաբար վերածվելով ռեսուրսների մրցավազքի։ Այվազյանը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը․ «Հետագա քսան տարիները լինելու են այնքան դժվարին, որքան՝ նախորդ քսանը»։

Հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել
1216:48
«Նիկոլ Փաշինյանը միլիարդներ չունի՞․ կասակած ունեմ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
2516:30
«Ինձ ձերբակալելու պատճառը պետք է գտնել Փաշինյանի գլխի մեջ»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
3016:24
«Հայաստանը ցանկանում է խզել կապերը Ռուսաստանի հետ և ընդլայնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ»․ Շոյգու
6216:18
«Սա է Նիկոլ Փաշինյանի «դուխով» քաղաքականությունը, երբ ինքը ոչինչ չի որոշում»․ Ոսկան Սարգսյան
3116:12
«Տեսնենք՝ ինչ հրաման է ստացել մեր «գլխավոր հրամանատարը» հարևան երկրից»․ Սարգիս Կարապետյան (տեսանյութ)
3816:06
«Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր»․ Սուրեն Սուրենյանց
5915:54
«Կարո՞ղ է մի խմբակցություն ավել պետք է լիներ այստեղ ու ձեր թուլակամ որոշման արդյունքում չեղավ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
4115:48