«Թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ»․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դատական հերթական նիստից հետո պատասխանեց լրագրողների բլից հարցերին․
Հարցին, թե ի՞նչ դասեր պետք է քաղել Սիրիայից, Աշոտյանը պատասխանեց․ «Ցավոք սրտի մեր նորագույն պատմության մեջ էնքան դասեր կա մեր իսկ արածներից, որ չենք քաղել։ Եթե սեփական սխալներից դասեր չենք քաղել, Սիրիայի սխալներից ի՞նչ դասեր պետք է քաղենք»։
Իսկ հարցին, թե ի՞նչ սպասել Հայաստանի և Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանների՝ վերջերս կայացած հանդիպումից, Աշոտյանը պատասխանեց․ «Ակնհայտ է չէ՞, որ պաշտոնական հանդիպումից առաջ ոչ ֆորմալ հանդիպում է եղել։ Էդ գերատեսչությունների ղեկավարները ինչպե՞ս որոշեցին այդ օրը գնալ։ Այսինքն թաքուն պրոցես է ընթանում, դրանից է պետք վախենալ։ Ես առավել մտահոգված եմ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող թաքուն գործընթացով։ Աշխարհով մեկ հիմա գեոպոլիտիկ աճուրդ է, ռասպրադաժա է և, ցավոք սրտի, Հայաստանը ոչ թե այդ աճուրդում գնորդ է, այլ որպես ապրանք է դրված»,- ասաց Աշոտյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 9-ին՝ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, ՀՀ ԱԳՆ-ն առաջին անգամ որևէ հայտարարություն, անգամ այց Ծիծեռնակաբերդ չի իրականացրել։

«Սեփականության իրավունքի ոտնահարումը այդ իրավակարգի էրոզիան է»․ Արա Պողոսյան
2003:06
«Քաղաքական կրկեսի մշտական ակտիվությունը խոսում է այն մասին, որ համակարգը սնանկ է»․ Արա Արայան
4402:06
«Մեր հիմնական նպատակն ավելի շատ ՀՕՊ համակարգեր և ավելի ուժեղ դիվանագիտական դիրքեր ձեռք բերելն է». Զելենսկի
9001:00
«Սիմվոլիզմով ապրող, վրեժխնդրության մոլուցքով տառապող Փաշինյանի օրոք ոչինչ պատահական չի լինում»․ Վահե Սարգսյան
6400:24
«Ծառուկյանի օբյեկտներում «տրնգի» պարող Նիկոլի մոտ ինչո՞ւ հիմա առաջացավ սերն առ կենդանիներ»․ Վարդուհի Սարգսյան
6500:18
«Կենդանիներն ավելի հավատարիմ են, քան որոշ երկոտանի «առյուծներ»»․ Տիգրան Քոչարյան
6600:02
«Սերժը ուներ իր Նիկոլին. Նիկոլն իր Նիկոլին չունի». Արգիշտի Կիվիրյան
71Երեկ, 23:42
«Սա հրապարակային սադիզմ է, որից չի խորշում Փաշինյանը»․ Ժաննա Ալեքսանյան
72Երեկ, 23:12