«Սիմվոլիզմով ապրող, վրեժխնդրության մոլուցքով տառապող Փաշինյանի օրոք ոչինչ պատահական չի լինում»․ Վահե Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պարզագույն սիմվոլիզմ...
Հին աշխարհում առյուծը ընկալվում էր որպես արտաքին կամ ներքին թշնամիների խորհրդանիշ։ Հետևաբար առյուծի սպանությունը ուներ հետևյալ ուղերձները.
1. «Ես կարող եմ ոչնչացնել ամենաուժեղ հակառակորդին»,
2. «Իմ թշնամիներն ունեն նույն ճակատագիրը, ինչ այս առյուծը»,
3. «Ոչ ոք չի կարող դիմադրել իմ իշխանությանը»։
Այս իմաստը հատկապես արտահայտված էր Աշուրբանիպալի հայտնի որսի ռելիեֆներում, որտեղ առյուծները ներկայացված են որպես հզոր, բայց վերջիվերջո պարտվող հակառակորդներ։
Առյուծին սպանելը նաև վախի և ահաբեկման մթնոլորտի ստեղծման նպատակ ուներ. մարդիկ պետք է համոզվեին, որ եթե արքան կարողանում է հաղթել աշխարհի ամենավտանգավոր գազանին, ապա մարդու համար նրա դեմ կանգնելն անիմաստ է։
Այսինքն՝ նման տեսարանները նպատակ ունեին՝
֊ բարձրացնել արքայի հեղինակությունը,
֊ վախ ներշնչել հպատակներին,
֊ վախեցնել ապստամբներին,
֊ հոգեբանական ազդեցություն ունենալ թշնամիների վրա։
Ես չգիտեմ Ծառուկյանի քնեցված առյուծի չարթնանալու պատճառները. պաշտոնական բացատրությունները խիստ կասկածելի են։ Իսկ որ սիմվոլիզմով ապրող և մանր վրեժխնդրության մոլուցքով տառապող Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ոչինչ պատահական չի լինում, դա արդեն հաստատ է»։

«Սիմվոլիզմով ապրող, վրեժխնդրության մոլուցքով տառապող Փաշինյանի օրոք ոչինչ պատահական չի լինում»․ Վահե Սարգսյան
2900:24
«Ծառուկյանի օբյեկտներում «տրնգի» պարող Նիկոլի մոտ ինչո՞ւ հիմա առաջացավ սերն առ կենդանիներ»․ Վարդուհի Սարգսյան
3500:18
«Կենդանիներն ավելի հավատարիմ են, քան որոշ երկոտանի «առյուծներ»»․ Տիգրան Քոչարյան
3700:02
«Սերժը ուներ իր Նիկոլին. Նիկոլն իր Նիկոլին չունի». Արգիշտի Կիվիրյան
49Երեկ, 23:42
«Սա հրապարակային սադիզմ է, որից չի խորշում Փաշինյանը»․ Ժաննա Ալեքսանյան
53Երեկ, 23:12
«Սպորտաշխարհից զրո արձագանք․ հիմա դուք ի՞նչ երեսով եք ձեր մեդալների երեսին նայում»․ Արմեն Հովհասափյան
54Երեկ, 22:36
Ղազախստանի Սահմանադրական դատարանը զրոյացրել է Տոկաևի նախագահական ժամկետը
111Երեկ, 22:31
«Ծառուկյանին գետնին պառկացնելն ուղղակի «աբիժնիկության» ու վախերի մասին է»․ Ռուբեն Մխիթարյան
53Երեկ, 22:24