«Ինչ դժգույն և դժբախտ ժամանակ մեզ բաժին ընկավ». Նարինե Դիլբարյան
![]() 126 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 13:06 ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչ դժգույն և դժբախտ ժամանակ մեզ բաժին ընկավ՝ հերոսներն էլ , ավաղ, անգամ կքած հարկ վճարողները չեն, այլ ՔՊ խմբակցության ներկա ու արդեն նախկին անդամ կուսակցական պատգամավորները՝ է՛լ Աղազարյան, է՛լ Ասլանյան։ Ապշեցուցիչ անկում լույսի արագությամբ, քրեական ենթամշակույթի ողջ վարքականոնով՝ չենթարկվեցիր, կփչացնենք, կճնշենք, կհամոզենք, որ «մեղայական» գրես, հետո անմիջապես կնսեմացնենք և դուրս կնետենք օգտագործված անձեռոցիկի պես։ Կարկանդակը ցույց չտված՝ մտրակի հարված՝ է՛լ տարասեռ սիրային արկածներ, է՛լ լրտեսական կապեր, է՛լ Ադրբեջան, քաղաքական ուղեգծից շեղումներ, «մաման լացացնել», թքել, թաթիկներ ու ականջներ կտրելու «ալեգորիաներ», վաթս ափ հաղորդագրություններով երկրի կառավարում…. Խորհրդարան, պատգամավոր, ժողովրդի ընտրյալ հասկացությունները բացարձակ վարկաբեկված են, թվում է՝ մղձավանջային երազ է, կարթնանանք, կանցնի, բայց չի անցնում, չենք արթնանում…»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
