Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Հարավային Կորեայի ընդդիմությունը վերսկսել է նախագահի իմպիչմենտի ընթացակարգը

Հարավային Կորեայի ընդդիմությունը վերսկսել է նախագահի իմպիչմենտի ընթացակարգը
150
Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 15:54

Հարավային Կորեայի վեց ընդդիմադիր կուսակցություններ վերսկսել են երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլի իմպիչմենտի ընթացակարգը՝ համապատասխան առաջարկ ներկայացնելով խորհրդարանի լիազոր մարմնին։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Նախաձեռնությունը կներկայացվի ուրբաթ օրը խորհրդարանի լիագումար նիստում, իսկ բուն քվեարկությունը սպասվում է շաբաթ օրը։ Օրենքի համաձայն՝ քվեարկությունը պետք է տեղի ունենա առաջարկը լիագումար նիստում ներկայացնելուց ոչ ուշ քան 72 ժամվա ընթացքում։ Նախկինում ընդդիմությունը հայտարարել էր, որ պատրաստ է ամեն շաբաթ բարձրացնել պետության ղեկավարի պաշտոնանկության հարցը։